Tert.am- Հատկապես ապրիլի 24-ի օրերին հակառակորդը միշտ դիմում է սադրիչ քայլերի, դա Ադրբեջանի յուրովի «շնորհավորանքն» է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ այսօր էլ նրանք փորձում են շարունակել իրենց ցեղասպան քաղաքականությունը:
«Բայց, իհարկե, սա ոչ թե լայնածավալ պատերազմ է, պարզապես, ինչպես միշտ, Ադրբեջանը սահմանի երկայնքով խախտում է զինադադարի ռեժիմը և փորձում է ահաբեկչական քայլեր կատարել և, բնական է, ստանում է համարժեք պատասխան»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ոչ միայն նման գործողություններով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության խնդրից, այլ փորձում են իրականացնել ցեղասպան քաղաքականության շարունակությունը:
Ըստ նրա՝ ապրիլի մեկից նախահարձակ գործողություններով Ադրբեջանը ցանկանում էր բլից-կրիգի միջոցով վերջնականապես լուծում տալ արցախյան հիմնահարցին և, միգուցե, նաև հայկական հարցին, ջախջախեր Արցախը և հաջողության հասնելու դեպքում, շարունակեին իրենց առաջխաղացումը՝ զավթելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքներ, ինչը չստացվեց:
Դավիթ Բաբայանն ասաց, որ քառօրյա պատերազմի ընթացքում էլ նրանք իրականացրել են խոշտանգումներ՝ տարբեր տիպի ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, ինչը ևս Ցեղասպանության մի դրսևորում է:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55