Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հունվարի 22-ի դրությամբ նվազել են հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92.0%-ը 0-14 տարեկան երեխաներ են: Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ 84 կանչ:
Չնայած նվազման միտմանը աշխուժացել է դիմելիությունը պոլիկլինիկական կազմակերպություններ՝ 2028, հիմնականում քաղաքացիները սկսել են դիմել վաղ շրջանում:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Իրականացված լաբորատոր հետազոտություններում նկատելի նվազել են գրիպի Ա տեսակի H1N1-ով պայմանավորված արդյունքները:
Հանրապետությունում շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: 2019 թվականի հունվարի 22-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 514 երեխա (Ք. Երևան՝ 307, մարզեր՝ 207): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:
Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:
Կարևորելով վերը նշվածն առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ եթե Ձեր կամ Ձեր երեխայի մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա մի՛ հաճախեք աշխատանքի և մի՛ ուղարկեք Ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44