Շվեդիայի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։ Այս մասին հայտարերել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հունվարի 22-ին Երևանում կայացած հանդիպմանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, արժեւորել է երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը` մասնավորապես, կարեւորելով օրենսդիր մարմինների շփումները, փոխայցերն ու փորձի փոխանակումը:
Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ փոխգործակցությունը կլինի շարունակական:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը կխթանի երկկողմ եւ բազմակողմ կապերի առավել զարգացումն ու խորացումը:
ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է, եւ հարցի լուծումը հնարավոր է համարում բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը: «Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով եւ քարոզում ատելություն: Դա ոչ միայն խանգարում է բանակցությունների գործընթացին, այլեւ առաջացնում է նոր խնդիրներ»,-ասել է Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուլրիկ Թիդեստրոմին` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստանում ընտրական աջակցության» ծրագրի շրջանակում Շվեդիայի կառավարության ցուցաբերած օժանդակության համար` հույս հայտնելով, որ համանման գործակցությունն արդյունավետ շարունակություն կունենա առավել ընդլայնված օրակարգով:
Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին ու ընթացիկ զարգացումներին` Արարատ Միրզոյանն ասել է. «Մեր նվիրումը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությանն անքննելի են, եւ վստահ եմ, Հայաստանի համար նաեւ անշրջելի: Սա ճանապարհ է դեպի ժողովրդավարություն, եւ հույս ունեմ, որ նաեւ միջազգային գործընկերների օգնությամբ անշեղորեն գնալու ենք այս ուղղությամբ»:
Օրենսդիր մարմնի ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Ռիգսթագին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար:
Ուլրիկ Թիդեստրոմը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ հայ-շվեդական համագործակցությունը կընդլայնվի տարբեր ոլորտներում, կամրապնդվեն կապերը ոչ միայն միջխորհրդարանական համագործակցության համատեքստում, այլ նաեւ խորհրդարանների գլխավոր քարտուղարների եւ աշխատակազմերի մակարդակով:
Դեսպան Թիդեստրոմը վստահեցրել է Ազգային ժողովի նախագահին, որ Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած հեղափոխության մասին Շվեդիայում կարծում են, որ այն ժողովրդավարության համար կարեւորագույն ուղենիշ է:
Նա նշել է, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը եւ պատրաստակամ է այսուհետ եւս աջակցելու նոր նախաձեռնությունների իրականացմանը:
Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:
Կողմերը կարեւորել են շվեդահայ համայնքի դերակատարությունը հայ-շվեդական հարաբերությունների խորացման գործում:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01