Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հանդիպեց ՀՄԸՄ խմբապետական 7-րդ համագումարի մասնակիցների հետ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորությամբ:
Ս.Սրապիոնյանը ՀՄԸՄ խմբապետերին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ կարևորելով ՀՄԸՄ-ի ազգանվեր դերակատարությունը սերունդների առողջ դաստիարակության գործում: «ՀՄԸՄ-ն ունի ավելի քան 100 մասնաճյուղ աշխարհի հայաշատ համայնքներում: Որդեգրելով ֆիզիկական և հոգևոր ներդաշնակության կենսակերպը՝ ՀՄԸՄ-ն տասնյակ սերունդներ է կրթել, հայ երիտասարդին սովորեցնել է լինել արի, հայրենասեր, զարգացրել է նրա մեջ պատասխանատվության և պատվի զգացումը: Շնորհակալ ենք Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին իր արդյունավետ ջանքերի և նվիրումի համար: Համոզված ենք, որ 2018թ. Հայաստանում և Սփյուռքում ՀՄԸՄ-ի 100-ամյակը կնշվի մեծ շուքով», - նշեց նախարարի տեղակալը:
Ս.Սրապիոնյանն ընդգծեց, որ նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ 2014թ. օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, իրականացվում են համատեղ ծրագրեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գառնիկ Մկրտչյանը նշեց. «ՀՄԸՄ խմբապետական 7-րդ համագումարի մեկնարկից առաջ մենք մեր պարտքն ենք համարել այցելել ՀՀ սփյուռքի նախարարություն: Ուրախ ենք, որ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված ՀՄԸՄ-ական երիտասարդ խմբապետերն այսօր այստեղ են: Այո՛, մենք պատրաստվում ենք մեծ շուքով նշել մեր կառույցի 100-ամյակը և համոզված ենք, որ Սփյուռքի նախարարությունը կլինի մեր կողքին: Նախարարուհի Հրանուշ Հակոբյանին փոխանցեք մեր ջերմ ողջույններն ու երախտագիտությունը»:
Կենտրոնական վարչության ատենապետը 7-րդ համագումարի համար պատրաստված առաջին հուշանվերը հանձնեց Սփյուռքի նախարարությանը և նշեց, որ հանդիպումից անմիջապես հետո ողջ կազմով պիտի այցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ պիտի խոնարհեն հուշակոթողին:
Քննարկվեցին Արցախի անվտանգությանը, Արցախի անկախության ճանաչման գործում կառույցի դերակատարությանը և անելիքներին, երկրի քաղաքական կյանքի հնարավոր զարգացումներին և ՀՀ տնտեսության զարգացմանը, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև համագործակցության զարգացմանն և ամրապնդմանը վերաբերող հարցեր:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47