Ղարաբաղյան հարցով խաղաղության համաձայնագրի՝ «խոշոր պայթյունի» էֆեկտով հեռանկարներ չկան, ինչպես նաեւ համոզիչ բեկման հեռանկարներ չկան՝ տասնամյա ինտենսիվ ռազմականացված մրցակցությունից եւ 2016թ. ապրիլին տեղի ունեցած լուրջ բռնարարքներից հետո: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Caucasus Survey»-ի խմբագիր, Chatham House-ի վերլուծաբան Լոուրենս Բրոերսը:
«Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի հիմնական կառուցվածքային անհամատեղելի գաղափարներից ոչ մեկը չի փոխվել: Սա նշանակում է, որ բեկումների մասին ցանկացած խոսակցություն մոլորության է տանում եւ գուցե նույնիսկ վտանգավոր է», - ասել է Բրոերսը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան փոփոխություններ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ եւ արդյոք կարող է բեկում ակնկալվել:
Փորձագետը չի ակնկալում բեկում եւ կարծում է, որ կարեւոր է հեռանալը նման մտածելակերպից: Նա համոզված է, որ 2016թ․-ի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ «կողմերն ամենեւին էլ պատրաստ չեն երկարատեւ պատերազմի», իսկ ստիպողականությունը, որպես ռազմավարություն, որեւէ արդյունքի չի հանգեցրել:
Այնուամենայնիվ, Բրոերսը նշում է, որ հակամարտող կողմերը հնարավորություն ունեն քաղաքական դաշտ բացելու ոչ բռնի այլընտրանքների համար: «Խաղաղ գործընթացի լայն շրջանակում շատ նոր դեմքեր են հայտնվել` Հայաստանի նոր ղեկավարությունից մինչեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նոր առաջնորդը: Վստահ եմ, որ շուտով մենք կտեսնենք փոփոխություններ նաեւ Լեռնային Ղարաբաղի իրական ղեկավարության մեջ: Առաջնորդի փոփոխությունը թույլ է տալիս վերանայել նախորդ ռազմավարությունները, բայց, իհարկե, միայն սա բավարար չէ: Մարդկանց միջեւ շփումների թվի ավելացմանն ուղղված ոչ մեծ քայլերը՝ հակամարտության գծում երկարաժամկետ լարվածության նվազման ֆոնին, կարող են դառնալ ամբիցիաների իրատեսական մակարդակ՝ ներկայիս կոնյունկտուրայում», -նշել է նա:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01