Վաղը կառավարությունը հերթական նիստին կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին որոշման նախագիծը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից ազատելու մասին որոշումը մշակվել է Պեկինում Հոնգկոնգ ՀՎՇ կառավարություն ներկայացուցչությունից ստացված՝ ՀՀ և ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ առաջարկի հիման վրա:
Ըստ հիմնավորման` Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից, ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: ՀՀ և ՉԺՀ միջև ներկայումս քննարկվում է ուղիղ չվերթներ սկզբնավորելու հարցը: Բացի այդ, առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ բանակցություններ են սկզբնավորվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիների Հայաստան այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը և ներդրումները: Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:
Որոշման ընդունումը թույլ կտա ՀՀ և ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիներին մուտք գործել միմյանց տարածքներ և մնալ այնտեղ ներքին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում առանց մուտքի վիզա ձեռք բերելու:
Միաժամանակ, ռեժիմի փոխադարձ կիրառումը ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև կդյուրացնի ՀՀ քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեությունը ՉԺՀ, ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ և այլ հարակից երկրների տարածքում, քանի որ ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ-ն հանդիսանում է տարածաշրջանի ֆինանսաբանկային գործունեության և գործարքների կարևոր կենտրոններից մեկը:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հոնգկոնգ ՀՎՇ-ից Հայաստան զբոսաշրջային ներհոսքի ավելացումը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերը:
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:48 01.05.26
12:47 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44