ARM | RUS |

«Մենք կայունության կարիք ունենք. Մենք պետք է ունենանք հնարավորինս պարզ կառավարում՝ ավելի քիչ բյուրոկրատիայով և ավելի շատ կանխատեսելիությամբ». Արմեն Սարգսյան

24.01.19 | 11:21

Բրիտանական հեղինակավոր Capital Finance International ամսագիրն իր վերջին համարում լայնածավալ հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ժամանակակից աշխարհի քաղաքական ու տնտեսական միտումներին, ինչպես նաև աշխարհաքաղաքական նոր զարգացումներին ու ռիսկերին։

Հայաստանի մասին հոդվածը սկսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերից ու երկրի ներքաղաքական կյանքը ցնցած հեղափոխական շարժումից՝ CFI-ն նշում է, որ «քաղաքական վայրիվերումների մի քանի շաբաթվա ընթացքում երկրում եզակի հանգիստ ձայներից մեկը պատկանում էր նախագահ Արմեն Սարգսյանին, ով այդ օրերին համարձակվեց դուրս գալ ամբոխի մեջ՝ լսելու ժողովրդի բողոքի ձայները»:

«Որպես նախագահ՝ դա իմ աշխատանքն էր՝ ապահովել պետության կայունությունը և ստեղծել ազգային երկխոսությունը»,- ամսագրին պատմել է Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով հեղափոխության պատճառներին՝ նա խոսել է ապագայի կառուցման իր տեսլականի մասին.

«Այն, ինչի կարիքն ունենք Հայաստանում, օրենքն է ու կարգուկանոնը, ինչպես նաև հնարավորինս քիչ կաշառակերություն: Մենք կայունության կարիք ունենք: Մեզ անհրաժեշտ է տնտեսական զարգացման ճիշտ ընկալում և ծրագիր՝ հասնելու մեր նպատակներին՝ սկսած հարկային օրենքներից մինչև մյուս ոլորտներ: Մենք պետք է ունենանք հնարավորինս պարզ կառավարում՝ ավելի քիչ բյուրոկրատիայով և ավելի շատ կանխատեսելիությամբ: Երկրում ամեն մեկը պետք է իմանա, որ երկիրը կայուն է ոչ միայն այսօր, այլև վաղը ու դրան հաջորդող օրերին, որ չկա կաշառակերություն, որ ամեն բան գործում ու կառավարվում է ճիշտ:

Մարդիկ, գործարար հատվածը պետք է վստահ լինեն, որ 5 կամ 10 տարվա ժամանակահատվածում երկիրը կշարունակի լինել կանխատեսելի, և որ բոլորը կիմանան, թե ուր է շարժվում Հայաստանը, ինչ տեսակ իրավական համակարգով և հարկային օրենքներով: Միայն սա կստեղծի այնպիսի միջավայր, որը կխրախուսի մարդկանց ներդրում անելու իրենց ապագայի վրա: Ահա սա է, որ կառավարությունը պետք է իրականացնի: Որպես նախագահ՝ իմ դերակատարումն է առաջնորդել խոսքով, տեսլականով և ռազմավարական ուղղորդմամբ»:

ՀՀ նախագահը նշել է, որ երկրի ապագայի նկատմամբ մարդկանց սպասելիքներն ու տրամադրվածությունը խիստ լավատեսական են: «Պետք է տքնաջան աշխատենք՝ խուսափելու հիասթափություններից: Ակնկալիքները բարձր են ինչպես երկրում, այնպես էլ ողջ աշխարհում բնակվող միլիոնավոր հայերի շրջանում, ովքեր մոտիկից հետևում էին իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Այդուհանդերձ, մի բան պարզ է. հետ գնալու ճանապարհ չկա: Այլևս չպետք է կրկնենք սխալները, որոնք արվել են նախկինում»:

CFI ամսագիրն Արմեն Սարգսյանին անվանում է աշխարհի ամենահետաքրքիր երկրի ղեկավարներից մեկը։ «Հարգանք վայելող տեսական ֆիզիկոս և Tetris-ի երկվորյակը համարվող Wordtris խաղի համահեղինակ Սարգսյանը, թերևս, չէր կարող ինտելեկտուալ և քաղաքական առումներով ավելի հեռու լինել ԱՄՆ իր գործընկերոջից: Սակայն նա շատերից ավելի լավ է հասկանում այն անձնական գծերը, որոնք Դոնալդ Թրամփին դարձնում են ոչ միայն յուրահատուկ, այլև առաջամարտիկը նոր սերնդի քաղաքականության, որը Հայաստանի նախագահը նախընտրում է անվանել «քվանտային քաղաքականություն»: Սարգսյանն այն գործիչներից չէ, ովքեր միանալով համաշխարհային միտմանը, ծիծաղում են Թրամփի քաղաքականության վրա:

«Շատ համաշխարհային առաջնորդներ, գիտակցաբար կամ հակառակը, հասկացել և կիրառել են քվանտային քաղաքականության էությունը»,- ասում է նա: Շնորհիվ ակնթարթային հաղորդակցման և սոցիալական մեդիայի առաջացման, որոնք գործի են դնում իրենց լծակները, քաղաքականությունը փոխվել է և այսուհետ այլևս գծային զարգացում չունի: «Քվանտային դարաշրջանի» նոր առաջնորդները հասկանում են սա»,- գրում է ամսագիրը:

«Ճիշտ այնպես, ինչպես դասական, հետ-նյուտոնյան աշխարհն էր կանխատեսելի, մինչև վերջերս այդպիսինն էր նաև քաղաքականությունը: Այս ամենին հակադրվում են մեր գիտելիքները քվանտային աշխարհի մասին, որն անորոշ է, սակայն փոխկապակցված, որտեղ փոփոխությունները կախված են դրանք ուսումնասիրողի դիտակետից։ Լրատվական հոսքերը Facebook-ում, Google-ում և մյուս հարթակներում դարձել են խիստ անհատականացված, և այդպիսով տրամադրում են տարբեր տեսակետներ ցանկացած իրադարձության վերաբերյալ:

Որոշ առաջնորդներ ինտուիտիվ կերպով հասկանում են այս կոնցեպտը և շրջանցում են գործող մեդիան՝ մարդկանց ներկայացնելու իրականության ընկալման սեփական տարբերակն ու գեներացնելով միլիոնավոր հետևորդների Twitter–ում, Facebook-ում, Instagram-ում և այլուր»,- նշում է Արմեն Սարգսյանը:

Որպես օրինակ՝ նա հիշեցնում է հայաստանյան հեղափոխությունը, որտեղ սոցիալական մեդիայի միջոցով ձևավորվեց շարժում, որը միանգամից լայն տարածում ստացավ ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայերի շրջանում։ «Իշխանությունները չէին կարող նշել այն ալիքների էպիկենտրոնը, որը ցնցում էր հիմքերը, նրանք անկարող էին հսկել իրադարձությունները:

Ճիշտ ինչպես քվանտային աշխարհում՝ փոխկապակցված ու միևնույն ժամանակ անկանխատեսելի իրադարձություններ ի հայտ են գալիս տարբեր վայրերում: Ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատների ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա: Ամեն բան փոխվում է և փոխվում է լույսի արագությամբ:

Հինգ տարի անց սա լինելու է տեխնոլոգիապես այլ, ավելի ինտեգրացված և փոխկապակցված աշխարհ: Ոմանք կարող են ասել, որ գլոբալիզացիայի գործընթացը դանդաղել է: Գուցե այն դանդաղել է, սակայն այն փոխակերպվել է միկրոգլոբալիզացիայի և այդ գործընթացն անկասելի է»,- նշում է ՀՀ նախագահը։

Նա ընդգծում է, որ որպես նախկին ֆիզիկոս՝ իրավունք ունի դիտարկել այս երևույթները քվանտային տեսանկյունից՝ ոչ թե մարդկային հասարակության վրա քվանտային մեխանիկայի տեսությունը կիրառելու տեսանկյունից, այլ որպես մտածելու ու տրամաբանելու տարբերակ, իբրև մաթեմատիկական մեթոդ՝ կանխատեսելու, թե ինչ կարող է տեղի ունենալ մարդկային հասարակության ներսում:

«Մի բան հստակ է. քաղաքական ինստիտուտները և հասարակական կազմակերպությունները դառնում են ավելի քիչ ռելևանտ, քանի որ սոցիալական ցանցերը, անհատների կարծիքները և հզոր գաղափարները ստեղծում են ազդեցություն, որը շարունակում է մեծանալ:

Օրինակ, Հայաստանում հեղափոխության ժամանակ անհրաժեշտ չէր որևէ կազմակերպություն, որը կմոբիլիզացներ ցուցարարներին, կփակեր փողոցներն ու պողոտաները: Միակ բանը, որը պետք էր, սմարթֆոնն էր, որում կար Facebook-ը: Այդտեղ գրված մեկ բառ և տվյալ փողոցն անմիջապես կփակվեր մարդկանց կողմից, ում նախկինում երբևէ չես հանդիպել: Չկար որևէ կազմակերպություն, որը կուղղորդեր իրադարձությունները: Չկար հիերարխիա, որը հրահանգներ կտար: Նախաձեռնությունը սկսվեց անհատներից, ապա սպոնտան կերպով ձևավորվեցին խմբեր»,- հիշում է Արմեն Սարգսյանը:

Նա նշում է, որ կառավարությունները պետք է կարողանան հարմարվել տեղի ունեցող զարգացումներին ու փոփոխություններին։ «Որպես Խորհրդային Միությունում բնակվող գիտնական և տեսական ֆիզիկայի պրոֆեսոր՝ արդյոք կարող էի պատկերացնել, որ այդ ամենակարող գերտերությունը կփլուզվի: Դա անհնարին էր թվում: Կոմունիստական կուսակցության ուժը, ԿԳԲ-ն և ամենը… դրա համար 100 կամ ավելի տարիներ պետք է պահանջվեին: Սակայն ամեն բան ավարտվեց, հենց այդպես: Այն ժամանակ կարո՞ղ էի պատկերացնել, որ իմ երկիրը կանկախանա: Կարո՞ղ էի պատկերացնել, որ պատիվ կունենամ ծառայելու երկրիս սկզբում որպես դիվանագետ ու վարչապետ, ապա նախագահ: Ոչ, թերևս չէի կարող: Այսօր մենք կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում: Սա մի խաչմերուկ է, որտեղ հին պարադիգմաները, մարդկային հասարակությունը դիտարկելու հին ձևերը կամ համաշխարհային ռիսկերը կառավարելու դասական ձևերն այլևս բավարար արդյունավետ չեն: Սա նոր դարաշրջան է, քվանտային ռիսկերի, քվանտային անվտանգության ու քաղաքականության դարաշրջան»,- նշել է ՀՀ նախագահը:

Capital Finance International ամսագրում լույս են տեսնում հոդվածներ գլխավորապես բիզնեսի, տնտեսության ու ֆինանսների վերաբերյալ։ Ամսագրի հեղինակները հստակ գիտակցում են, որ զարգացած ու զարգացող շուկաների միջև առկա ավանդական տարբերությունները ներկայում արդեն ավելի ու ավելի փոքր դերակատարում են սկսում ունենալ, քանի որ երկրների միջև կապերն ավելի ու ավելի են շատանում։ CFI.co-ի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։ Ամսագիրը ներկայացնում է համաշխարհային տնտեսության ու ֆինանսների վերջին միտումները։


Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01