Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվող՝ եկամտային հարկը 23 % դարձնելու դրույթն ուժի մեջ մտնելու ժամկետը 2 ամսով հետաձգվել է:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2019 թ. հունվարի 23-ին ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի 2019 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչդեռ, 2018 թ.-ի նոյեմբերին հրապարակված նախագծով նախատեսվում էր եկամտահարկը 23 % դարձնել հուլիսի 1-ից:
«Դիտարկումները ցույց են տալիս, որ շուրջ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսի մասով հայտարարագրված ամսական եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ հայտարարագրվում է վարձու աշխատողների ընդամենը 0.3 տոկոսի մասով»,- ասվում է նախագծում:
Առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել մինչև 20 տոկոս:
Հիշեցնենք, որ եկամտահարկի գործող դրույքաչափերը հետևյալն են՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է եկամտի 23 %-ը, 150 000 - 2 մլն դրամի դեպքում՝ 28 %-ը, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %-ը:
Միաժամանակ առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը: Ներկայումս քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում է 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %:
Նախատեսվում է այն դարձնել 5-ական %:
Եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած նախատեսվում է առավել առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:
Մասնավորապես, առաջարկվում է բարձրացնել օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ, բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:
Ընդ որում, 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնվելու է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները:
10:49
10:14
10:02
10:00
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02