Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է հենց համաժողովի ղեկավարության նախաձեռնությամբ, գրում է ադրբեջանական minval.az գործակալությունը:
«Այդ հանդիպումն անցկացվել է Դավոսի տնտեսական համաժողովի նախագահ Բյորգե Բրենդեի նախաձեռնությամբ: Հանդիպումը կարող է դիտարկվել որպես Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ կայացած ոչ պաշտոնական հանդիպումների շարունակություն: Ինչպես գիտեք՝ բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով», - ասել է Հաջիևը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումներ կկայանան նաև առաջիկայում:
Նա հավելել է, որ երկու երկրների առաջնորդների մակարդակով հանդիպումը սովորաբար կազմակերպվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02