ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը քաջածանոթ է աջ ղեկով մեքենաների խնդրին։ Նա այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ներկրման խնդիրը շուտով կկարգավորվի։
«ԱԺ-ն կընդունի օրենքը, և աջ ղեկով մեքենաների խնդիրը շուտով կլուծվի։ Օրենքից հետո այդ պատուհանը կտրվի։ Օրենքը թույլ է տալիս, որ սահմանին կուտակված այն մեքենաները, որոնք մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 20-ն են բերվել, ներմուծվեն, և հարցը կվերջանա»,- ասաց նա:
Հարցին՝ աջ ղեկով քանի՞ մեքենա կա կուտակված սահմանին, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Ըստ մեր տեղեկությունների՝ 100-ից ավելի մեքենաներ են»։
Սակայն նախարարը չմեկնաբանեց հարցը, որ մարդիկ ստիպված գիշերում են անցակետերում՝ նկատելով, որ դա այլ հարթության խնդիր է։ Միևնույն ժամանակ Հակոբ Արշակյանը վստահեցրեց, որ գործընթացը, այդ թվում նաև՝ օրենքի ընդունումը, չի դանդաղում։
«Դանդաղում չկա, օրենքն ընթացակարգով առաջ է գնում, Արդարադատության նախարարությունը կտա իր կարծիքը, նախագիծն էլ կուղարկվի ԱԺ»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02