Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունվարի 24-ին այցելել է Քրեակատարողական ծառայություն՝ ամփոփելու ոլորտում 2018 թվականին իրականացված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿԾ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Աշխատանքների հաշվետվության ներկայացման ժամանակ զեկուցվել է, որ պետական բյուջեից քրեակատարողական համակարգին տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից ընդհանուր առմամբ տնտեսվել և վերադարձվել է պետական բյուջե 315 մլն 78 հազար դրամ:
2018 թվականին՝
Արդարադատության նախարարը ՔԿԾ ղեկավար անձնակազմից հետաքրքրվել է տեսազանգից օգտվող դատապարտյալների ցուցանիշով, սննդի որակի բարձրացման, քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված աշխատանքներով և հանձնարարել առավելագույն խստությամբ վերահսկել ու կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման դրսևորումները, իսկ դատապարտված անձանց համար ռեժիմների փոփոխությունը դարձնել կանխատեսելի: Նախարար Զեյնալյանի խոսքով, թեև համակարգում նկատելի է դրական դինամիկա, այդուհանդերձ, եղածով բավարարվել չի պատրաստվում, և ոլորտի զարգացման աշխատանքները իրականացվելու են առավել մեծ եռանդով և արագությամբ:
Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ ծառայության բոլոր աշխատակիցներին և ընդգծել, որ 2019 թվականին ոլորտի թիրախը լինելու է ՔԿՀ-ներում պահվող անձանց վերասոցիալականացումը, դատապարտյալների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում խրախուսական միջոցների կիրառումն ու ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ ծրագերի մշակումն ու իրականացումը: Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ 2019 թվականի ընթացքում ՔԿ ծառայությունում, ՔԿՀ-ներում կատարված աշխատանքի արդյունավետության գնահատման ցուցիչի հիմքում դրվելու է ՔԿՀ-ներից դուրս գալուց հետո կրկնահանցագործություն կատարման վիճակագրությունը:
Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը ևս մի շարք հանձնարարականներ է տվել համակարգի աշխատակիցներին՝ պահանջելով անհանդուրժող լինել կոռուպցիայի, քրեական ենթամշակույթի նկատմամբ, առավելագույնս նվազեցնել արգելված իրերի ներթափանցման դեպքերը, բացառել մոլեխաղերը, շարունակել սննդի որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները և այլն:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55