ԱՄՆ-ն պահանջում է, որ Հարավային Կորեան ամեն տարի 1.2 մլրդ դոլար վճարի թերակղզում ամերիկյան զորքերի տեղակայման համար, ինչն ավելի քան 40 տոկոսով ավելին է, քան այն գումարը, որն այժմ Սեուլը վճարում է 28 500 ամերկացիների գտնվելու համար, գրում է Telegraph-ը: Վաշինգթոնի պահանջը փոխանցվել էր դեկտեմբերին՝ այս հարցով բանակցությունների վերջին փուլի անցկացման ժամանակ, թեեւ այդ ժամանակվանից Սեուլում ԱՄՆ դեսպանը, ինչպես հաղորդվում է, ակնարկել է, որ Վաշինգթոնը մերժման դեպքում կարող է վերանայել բարեկամության մասին համաձայնագիրը: Կորեական ԶԼՄ-ների տվյալներով, նման դիրքորոշումը զայրացրել է Հարավային Կորեայի ղեկավարությանը, որը հայտարարել է, որ կարող է առավելագույնը 886 մլն դոլար վճարել: The Korean Times-ը ԱՄՆ-ին մեղադրել է Սեուլին վերջնագիր ներկայացնելու համար: Նշելով, որ Վաշինգթոնը նախկինում Սեուլից վճարների նման կտրուկ աճ չէր պահանջել, հրապարակման մեջ նշվում է, որ պահանջը չափազանց մեծ է: «Ավելի լուրջ է այն, որ Թրամփի վարչակազմը փորձում է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը օգտագործել որպես լծակ, որպեսզի իր դաշնակցին ստիպի ընդհանուր ծախսերի կեսից ավելին կրել»: ԱՄՆ դեսպանի պահանջը «կարող է որպես շանտաժ կամ սպառնալիք դիտարկվել, եթե Սեուլը չկատարի ԱՄՆ-ի պահանջը», գրում է թերթը: Հարավային Կորեայի կառավարությունը պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի պահանջներն այն հիմնավորմամբ, որ քննարկումները շարունակվում են:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02