Փոքր Հայաստանի համար Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը համաշխարհային տրամպլին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի մասին հոդվածն այսպես է վերնագրել ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը, որը Դավոսում հանդիպել եւ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ինձ համար սա հնարավորություն է ներկայացնելու խոշոր միջազգային ներդրողներին այն հնարավորությունները, որոնք մեր երկրում ստեղծվել են թավշյա հեղափոխությունից հետո: Կարեւոր է միջազգային բիզնես-հասարակությանն ասել, որ ժողովրդավարական հեղափոխությունից հետո մենք իրականացնում ենք տնտեսական հեղափոխություն»,- ֆրանսիական պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը: Le Figaro-ն նշում է, որ Փաշինյանը հաստատակամ է նոր հարկային օրենսգիրք ընդունելու, երկրում մենաշնորհներին վերջ տալու, կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անելու հարցում: ՀՀ վարչապետը, մասնավորապես, ցանկանում է ներդրողների ներգրավել զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգիայի վերականգնվող աղբյուրների գործում: Ֆրանսիական պարբերականի հետ զրույցում նա նաեւ հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Երեւանում կկայանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որին ներկա կլինեն հազարավոր մասնակիցներ ողջ աշխարհից: Le Figaro-ն գրում է, որ Դավոսում Փաշինյանը հանդիպել է ոչ միայն e-Bay, Mitsubishi կամ Apple-ի նման խոշոր ընկերությունների, այնպես էլ տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01