ԱՄՆ Պետքարտուղարությունը Կարակասում ԱՄՆ դեսպանատան մի շարք աշխատակիցների հրահանգել է Վենեսուելան լքել: Դրանից բացի, ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, որոնք հիմա գտնվում են անկարգություններով ընդգրկված երկրում, խորհուրդ է տրվում Վենեսուելայից հեռանալ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի հայտարարել էր Վաշինգթոնի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին եւ Կարակասում բոլոր ամերիկացի դիվանագետներին երկրից հեռանալու համար 3 օր ժամանակ էր տվել: Մադուրոն այս մասին հայտարարել էր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել էր Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար:
Կարակասում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշված է, որ դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցներին, որոնք արտակարգ գործառույթներ չեն կատարում, հրահանգվում է Վենեսուելան լքել: Դրանից բացի, ԱՄՆ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում այդ երկրից հեռանալ, քանի դեռ վենեսուելական օդանավակայաններից հնարավոր է թռչել արտասահմանյան կոմերցիոն ավիաչվերթներով:
Կարակասում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների որոշ աշխատակիցների տարհանման հետ կապված իրավիճակը մեկնաբանելով՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «նախկին նախագահ Մադուրոն գիտի, որ [Վենեսուելայում] մեր մնալու կամ չմնալու վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավունք չունի»:
Նա շեշտել է, որ «նոր ժամանակավոր նախագահ Գուայդոն մեզ խնդրել է դիվանագետների թողնել (դեսպանատանը)»: Պոմպեոյի խոսքով՝ այս պատճառով խոսք չի գնում դեսպանատան ամբողջական փակման եւ Վենեսուելայից բոլոր դիվանագետների տարհանման մասին: «Մենք մշտապես, օրվա 24 ժամին եւ շաբաթվա 7 օրերին գնահատում ենք (ամերիկացի դիվանագետների) անվտանգությունը: Պետքարտուղարության համար չկա ավելի մեծ առաջնայնություն, քան մեր դիվանագիտական առաքելությունների բոլոր աշխատակիցների անվտանգությունը: Եվ մենք Մադուրոյի ռեժիմին հստակ հասկացրել ենք՝ հույս ունենք, որ նրանք (դիվանագետները) վտանգի չեն ենթարկվի»,- շեշտել է Պոմպեոն:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02