Նիկոլաս Մադուրոյի դեմ գործող լատինամերիկյան պետությունների կոալիցիան, որը Միացյալ Նահանգներից անմիջապես հետո Վենեսուելայի նախագահ է ճանաչել ընդդիմության 35-ամյա առաջնորդ Խուան Գուաիդոյին, դրանից շաբաթներ առաջ գաղտնի ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ է վարել: Դրանց շրջանակում վենեսուելացի ընդդիմադիր ակտիվիստները դրսից «մեսիջներ» են ստացել: Առավել ուշագրավ է այն փաստը, որ ինքնահռչակ նախագահն իրեն նոր ղեկավար հռչակելուց առաջ գաղտնի այց է կատարել ԱՄՆ:
Այս մասին պարզել է Associated Press գործակալությունը՝ զրուցելով բանակցություններում ներառված անձանց հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեկտեմբերի կեսերին Գուաիդոն մեկնել է Վաշինգտոն, այնուհետև՝ Կոլումբիա ու Բրազիլիա: Այդ այցերի ընթացքում նա երկրների իշխանություններին տեղեկացրել է Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքի, ընդդիմության ընտրած մարտավարության մասին:
Նշվում է, որ Գուաիդոն երկրից դուրս է եկել Կոլումբիայի հետ չհսկվող սահմանով, որպեսզի իշխանություններն այդ մասին չիմանան ու չխոչընդոտեն իր մեկնելուն:
Արդյունքում ընդդիմությանը հաջողվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ելնել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լուրջ աջակցություն է ցուցաբերել ընդդիմադիրներին:
Նշվում է, որ Վենեսուելայի ընդդիմությանը հակակառավարական քայլերի իրականացման հարցում գլխավոր խրախուսող երկրներն են եղել ԱՄՆ-ն, Կանադան, Կոլումբիան, Պերուն և Բրազիլիան:
Հայտնի է, որ հունվարի 23-ին Գուաիդոն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է հռչակել, ինչից հետո նրա կարգավիճակը ճանաչել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Կանադան ու Կոլումբիան:
Մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանն ու Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին, որի պնդմամբ՝ ինքն ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձի զոհն է:
Մադուրոն Միացյալ Նահանգների հետ խզել է դիվանագիտական կապերը, իսկ Վաշինգտոնն էլ Վենեսուելայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը:
Մադուրոն հայտարարել է, որ Գուաիդոն Միացյալ Նահանգների «խամաճիկն» է, ու անում է այն, ինչ նրանք են ասում:
Նշվում է, որ Վենեսուելայի բարձրագույն ռազմական ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02