ARM | RUS |

Բանակն օրինակ է այլ կառույցների համար. Ռոբերտ Ամիրխանյան

28.01.19 | 12:24

Նախորդ դարի 70-ականներին ստեղծված «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունն ի սկզբանե գրված էր որպես սիրո, ընտանիքի, տան, հողի, նվիրումի խորհրդանիշ: Երգն այնքան սիրվեց, որ դարձավ հայոց հաղթական բանակի օրհներգը: Հայոց բանակի օրհներգի հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը փաստում է՝ մեր բանակն այն կառույցն է, որն օրինակ է ծառայում մյուս բոլոր ոլորտների համար: «Երազ իմ երկիր հայրենի» երգի հեղինակն «Արմենպրես»-ի հեղինակային նախագծի շրջանակում պատմում է հիմներգի ստեղծման, հայրենասիրական երգերի, նոր գործեր գրելու ու հայապահպանության կարևորության մասին։

«Երազ իմ երկիր հայրենի»

«Երազ իմ երկիր հայրենի» երգը բանակի հիմներգն է, թեպետ շատ տիպիկ, բնորոշ չէ որպես հիմներգ: Հիմներգը պետք է քայլերթ լիներ, իսկ սա ավելի հանդարտ մեղեդի է: Բայց այն հզոր է իր սիրով դեպի հողն ու երկիրը: Մյուս կողմից՝ ինչո՞ւ է այն բնորոշ մեր բանակին: Կարծում եմ, որովհետև մեր բանակը նախահարձակ բանակ չէ: Այն չի գնում և չի ավերում ուրիշի տունը, որպեսզի օտարին ենթարկի իրեն: Ընդհակառակը՝ մեր բանակը պաշտպանում է մեր տունը: Ահա թե ինչու է այդ երգն ավելի բնորոշ հայոց բանակին:

Ես այդ երգը անցած դարի 72-73 թթ. գրել եմ «Հայրիկ» ֆիլմի համար: Երբ ռեժիսոր Հենրիկ Մալյանը նկարահանում էր ֆիլմը, ինձ առաջարկեց, որ որևէ երգ ընտրեմ որպես սիրո, ընտանիքի, տան, հողի, նվիրումի խորհրդանիշ: Ես նրան ասացի, որ ավելի լավ է փորձեմ նոր բան գրել, եթե չստացվի, մեկ այլ բան կընտրենք:

Երբ քայլում էի դեպի տուն, զգացի, որ ներսումս հնչում է՝ «Երազ իմ երկիր հայրենի»-ի երաժշտությունը: Բառերը հետո ծնվեցին:

Բանակը՝ օրինակելի կառույց

Բանակն ինձ համար այն կառույցն է, որն օրինակ է մյուսների համար: Բանակը հայրենակառույց երևույթ է: Մեր բանակին բնորոշ է յուրատեսակ բարոյախոսությունը, գիտակցությունը և զգոնությունը: Երանի՜ այս օրինակը տեղափոխվեր այլ ոլորտներ:

Անցյալ տարի ինձ զինվորական ընկերներիցս Արթուր Ավագյանն առաջարկեց, որ ապրիլյան հերոսների հիշատակին մի երգ գրեմ: Ես չունեի բանաստեղծական տեքստ: Գրեցի մի երգ, որով շատ պարծենում եմ: Կոչել եմ «Ազգի համբույրն է հերոսի դեմքին»: Խոսքերը և երաժշտությունը ես եմ հեղինակել: Ես այդ երգով շնորհավորում եմ ցանկացած զինվորի՝ այս տոնի կապակցությամբ: Բայց ես ոչ թե իրենց եմ ուզում շնորհավորել, այլ մեզ, որ մենք ունենք մի օղակ, որով կարող ենք իրոք հպարտանալ:

Ես ունեմ բազում հայրենասիրական երգեր, օրինակ՝ «Թուրն Անդրանիկի», «Երդվում եմ քեզ, իմ երկիր»: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր երդումը պետք է տա իր երկրին, առ այն, որ ինքը պատրաստ է ինքնազոհման հանուն իր երկրի:

Մեծամասշտաբ հայենասիարական նոր գործ

Անպայման առաջիկայում կունենամ նոր գործ: Հայրենասիրությունն ամենամեծ սիրո աղբյուրն է: Այն երբեք չի վերջանում: Նրա պաշարները փոխանցվում են քեզնից ուրիշներին: Անպայման այս թեմայով նոր ու մեծամասշտաբ գործ կունենամ…

Երբ ծնվում են նոր գործեր …

Բոլոր տոների ժամանակ մշտապես նստած եմ եղել դաշնամուրի մոտ: Այս ամսվա ընթացքում վերջացրի երկու նոր ստեղծագործություն, որոնք գրվել են գերմաներեն տեքստի հիման վրա: Ես լեզվին բացարձակ չեմ տիրապետում: Գերմանացի բանաստեղծ Վիլյամ Բուշի գիրքն է ձեռքս ընկել. նա կատակային գործեր է ստեղծել երկու չարաճճի տղաների մասին: Այդ բանաստեղծությունների հիման վրա՝ նախազգալով լեզվի առանձնահատկությունները, ես արդեն նոր երկու ստեղծագործություն եմ հեղինակել:

Երկու տարի առաջ պատահաբար Հայաստանում Առողջապահական միջազգային կազմակերպության անդամների հետ հանդիպման էի, նրանց առաջարկեցի, որ իրենց երկրներ վերադառնալուց հետո ինձ ուղարկեն իրենց երկրների լավագույն բանաստեղծությունները: Ստացա Կանադայից, Իտալիայից, Ֆինլադիայից, Շվեդիայից, Գերմանիայից և այլ երկրներից բանաստեղծություններ, որոնց հիման վրա նոր գործեր ծնվեցին: Պատրաստվում եմ համերգային կատարմամբ ներկայացնել այդ գործերը:

Ըստ իս՝ երաժշտությունն ապրում է բանաստեղծության լռության մեջ: Ցանկացած բանաստեղծություն իր մեջ ունի թացքրած երաժշտական հնչյուններ: Եթե ուզում ես բանաստեղծության հիման վրա ինչ-որ բան գրել, քեզ պետք չէ որևէ բան հորինել: Պետք է պարզապես կարդալ բանաստեղծությունը:

Հայապահպանության օրհասական խնդիրը

Մեզանում շեղումները դեպի օտար մշակույթներ շատ են: Ես տեսնում եմ, թե փոքր երեխաներին ինչպես են «կերակրում» այլախոհ երաժշտությամբ, ինչպես են Նոր տարվա հեռուստատեսային ծրագրերի մեջ շարժումներ բեմադրում, որոնք չի կարելի անգամ ցուցադրել:

Մենք հայապահպանության խնդիր չենք դնում, չափից դուրս անհոգ ենք ապրում, իսկ չափից դուրս անհոգ լինելը վտանգ է ենթադրում: Եվ դա սխալ է…

Ուղղակի մտքեր

Ազատություն չսիրելու մասին

Ես ազատություն չեմ սիրում: Ազատությունը մարդուն տրված է, որ մարդն ինքն իրեն սահմանափակի: Երբ ինձ սահմանափակում է մեկուրիշը, արդեն այլ բան է՝ բռնություն:

Ռացիոնալ լռությունը

Համոզված եմ, որ լռությունն այնքան խոսուն բան է, ինչքան խոսքը: Երբեմն նույնիսկ ավելի հզոր բան է, որովհետև ռացիոնալ է:

Ճանապարհ՝ դեպի մեկ ուրիշ մարդ

Կյանքը ճանապարհ է դեպի մեկուրիշ մարդ: Եվ եթե մեկուրիշն այդ ճանապարհին պատրաստ է զետեղել զգացմունք, ժպիտ և այլն, կյանքի այդ հատվածում սկսում ես ապրել:

Ոչ մի այլընտրանք

Եթե ոչ երաժշտություն, ապա նորից երաժշտություն, այլընտրանք չկա: Իմ ուսանողական տարիներին կենցաղս շատ պարզ է եղել՝ արթնացել եմ, նախաճաշել ու նվագել, նվագել: Ես շատ ուրախ եմ, որ հիմա ևս ոչինչ չի փոխվել:

Հիացումի զգացում

Կյանքում ամեն ինչ արժեքավոր է՝ սկսած պարզագույն ստեղծագործությունից, օրինակ, 5-6 տարեկան երեխայի նկարչությունն, ըստ իս, արժեքավոր է, որովհետև երեխան նկարում է այն աշխարհը, որն իր մեջ հիացումի զգացումն է առաջացնում: Որևէ լիարժեք երևույթ, որը կենսունակ է, անպայման ծնված է հիացումի զգացումից:


Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01