ARM | RUS |

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ միջպետական հայցի հավանականությունը

28.01.19 | 12:49

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գանգատները ներկայացվում են հիմնականում անհատ անձանց կողմից, սակայն պետությունը ևս կարող է դիմում ներկայացնել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենիցայի կողմ հանդիսացող մեկ այլ երկրի դեմ։ Մինչ այժմ նման դիմումները շատ չեն, օրինակ, 1956-1957թթ․-ներին Հունաստանը հայց էր ներկայացրել ընդդեմ Մեծ Բրիտանիայի, 1960թ․-ին Ավստրիան ընդդեմ Իտալիայի, Իռլանդիան ընդդեմ Մեծ Բրիտանիայի։

Թերևս միջպետական գործերից ամենահայտնին Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործն է։
Օրերս տեղեկատվություն շրջանառվեց, թե Ադրբեջանը պատրաստվում է միջպետական հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի։ Նշվում էր նաև հնարավոր գումարի չափ՝ 50մլրդ դոլար։ Նման քայլի հավանականությունը բացառել հնարավոր չէ, որի համար նախադեպ կարող է լինել 2015թ․-ի Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի վճիռը, որով հաստավել էր ԼՂ տարածքի վրա Հայաստանի արդյունավետ վերահսկողության փաստը։ Սակայն մյուս կողմից կա նաև հայկական կողմից փախստականների իրավունքների վերականգնման խնդիրը, որի վերաբերյալ ևս առկա է Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի վճիռը։ Նշենք, որ այս վճիռների կատարման վերահսկողությունը գտնվում է ԵԽ նախարարների կոմիտեում։

ՄԻԵԴ-ը փորձել է ԼՂ հակամարտության համատեքստում փախստականների խնդրին տալ կոմպլեքս լուծում, և Ադրբեջանի կողմից միջպետական հայցի ներկայացումը կարող է խախտել դատարանի հավասարակշռված մոտեցումը։ Մյուս կողմից, Հայաստանը ևս կարող է Ադրբեջանի դեմ միջպետական հայց ներկայացնել՝ կապված տարբեր դրվագների հետ՝ սկսած Սումգայիթի ու Բաքվի ջարդերով, ղարաբաղյան ազատամարտով ու ապրիլյան պատերազմի վայրագություններով։
Վերադառնալով Ստրասբուրգի դատարանի միջպետական ամենահայտնի վճռին՝ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի, նշենք, որ այն նախադեպային է մի շարք դրվագներով ու կարևոր՝ հասկանալու միջպետական հայցերի բնույթը։ Այս գործով ՄԻԵԴ-ը վճիռներ է հրապարակել 2001 և 2014թթ․-ներին։ Հայտը Կիպրոսի կողմից ներկայացվել էր 1994թ․-ին և վերաբերում էր 1974թ․-ին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոս ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին։

2001թ․-ի վճռով դատարանը, հղում անելով Լոիզիդու ընդդեմ Թուրքիայի վճռին, որոշել էր, որ գործը Թուրքիայի իրավասության տակ է ու Թուրքիան պատասխանատվություն է կրում իրավախախտումների համար։ Դատարանը Կոնվենցիայի 14 խախտում էր արձանագրել։ Ֆինանսական փոխհատուցման հարցը հետաձգվել էր, որի շուրջ էլ վճիռը կայացվել է 2014թ․-ին։
Մեծ պալատի վճռով Թուրքիան պարտավորվում էր ընդհանուր 90մլն եվրո վճարել 1456 կիպրացի հույների անհատ կորած անձանց հարազատներին, ինչպես նաև Թուրքիայի կողմից օկուպացված Կարպասի թերակղզու շրջափակված կիպրացի հույներին։

Սա առաջին անգամ էր, որ ՄԻԵԴ-ը ֆինանսական բավարարում էր տալիս միջպետական գործով։ 1976թ․-ին դատարանը Իռլանդիան ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով հարցում էր ուղղել դիմումատուին, թե արդյոք պետք է քննարկել արդարացի բավարարման հարցը, սակայն Իռլանդիան հրաժարվել էր։

Ընդհանրապես, իրավական խնդիր էր, թե արդյո՞ք Կոնվենցիայի հոդված 41-ը՝ արդարացի բավարարում, կիրառելի է նաև պետությունների նկատմամբ, թե այն սահմանափակվում է միայն անհատների նկատմամբ։ Դատարանը Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործով համաձայնվեց, որ անդամ երկրները կարող են հոդված 41-ով փոխհատուցում պահանջել, սակայն միայն ինդենտիֆիկացված, նույնականացված անձանց համար։ Այսինքն, պետք է լինեն հստակ փաստաթղթավորված, նույնականացման ենթակա քաղաքացիներ, որոնց իրավունքներն էլ պետք է վերականգնվեն։

Վերը նշված Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի գործը վերաբերում էր փախստականների իրավունքներին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տներն ու սեփականությունները։ 1989թ․-ին Կիպրոսի քաղաքացի Լոիզիդուն Թուրքիայի դեմ գանգատ էր ներկայացրել, որ նա 1974թ․-ին Կիպրոս՝ Թուրքիայի ներխուժման ընթացքում 200 այլ փախստականների հետ միասին ստիպված է եղել լքել իր տունը և 20 տարվա ընթացքում փորձել է վերադառնալ։

1996թ․-ին դատարանը հաստատեց, որ Թուրքիան շարունակաբար խախտել է Լոիզիդուի սեփականության իրավունքը։ Դատարանը հանգել էր այն եզրակացության, որ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի բանակը իրականացնում է ընդհանուր արդյունավետ վերահսկողություն այդ տարածքի նկատմամբ և այդ հանգամանքները բերում են Թուրքիայի պատասխանատվություն՝ «Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության» գործողությունների նկատմամբ։

2003թ․-ին Թուրքիան Լոիզիդուին վճարեց ավելի քան 1մլն դոլար փոխհատուցում։ Այս գործը նախադեպային էր և առիթ տվեց նմանատիպ գանգատների ներկայացման ՄԻԵԴ։ ՄԻԵԴ վճիռների, այդ թվում նաև այս գործի, իրականացումը վերահսկում է նախարարների կոմիտեն։
Թեպետ Թուրքիան իրականացնում է վճիռը, սակայն երբ 2014թ․-ին եղավ երկրորդ վճիռը, Թուրքիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան չի պատրաստվում վճարել 90մլն եվրոն։

Վերջին շրջանում, 2007թ․-ից 2018թ․-ներին Վրաստանը 4 միջպետական հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի, 2014-2018թթ․-ներին էլ Ուկրաինան 8 հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի։ Վրաստանի և Ուկրաինայի դիմումները, բնականաբար, կապված են ՌԴ հետ ունեցած հակամարտության հետ և նման առատությունը կարող է բացատրվել նաև այն հանգամանքով, որ Վրաստանն ու Ուկրաինան քաղաքական, դիվանագիտական միջոցներով չեն կարողանում կարգավորել իրենց խնդիրները հարևանի հետ, ուստի դիմում են միջազգային իրավական դատարանների օգնությանը։ Իսկ այդ ատյաններում դատական գործերով Ռուսաստանի շարունակական պարտվելը, ինչը կարող է որոշ քննադատների մոտ անաչառության խնդիր բարձրացնել, խթանում է ՌԴ դեմ միջպետական հայցերի ստատիստիկան։

Ընդհանուր առմամբ, ակտիվ հակամարտությունների լուծման գործընթացում ՄԻԵԴ-ի իրավական միջամտությունների արդյունավետությունը միանշանակ չէ։ Մարդու իրավունքների խախտման վերականգնումը ֆորմալ առումով իմպերատիվ կոնվենցիոն պահանջ է, սակայն բարդ հակամարտությունների դեպքում հարցը պետք է քննարկվի քաղաքական համատեքստում՝ համապարփակ կարգավորման շրջանակներում։ Դա է պատճառը նաև, որ ՄԻԵԴ վճիռները, չնայած ընդունված են ազնիվ մղումներով, բայց երբեմն էլ դժվար կամ անհնարին իրագործելի են, առաջացնում են բացասական արձագանք ու այդպիսով ստվերում դատարանի կատարած մյուս գործերը։

panorama.am


Նոր նշանակում՝ ՔԿ-ում

Նոր նշանակում՝ ՔԿ-ում

17:25

Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց այն երբեք չպետք է կորցնի բարեկրթության սահմանները. Վահագն Խաչատուրյան

Քաղաքական մրցակցությունը կարող է լինել սուր, բայց այն երբեք չպետք է կորցնի բարեկրթության...

17:09

Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում ռուսական պետական «Առաջին ալիք»-ով Լեռնային Ղարաբաղի քարտեզը ցուցադրելու համար

Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում ռուսական պետական «Առաջին ալիք»-ով Լեռնային Ղարաբաղի...

16:51

Իշխանությունը թակարդ է ստեղծել, որ ով ամենաշատը կխոսի խաղաղության մասին, նա էլ կհաղթի. Արման Թաթոյան

Իշխանությունը թակարդ է ստեղծել, որ ով ամենաշատը կխոսի խաղաղության մասին, նա էլ կհաղթի. Արման...

16:25

Մենք տարածքներ չենք կորցրել. Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել. Նիկոլ Փաշինյան

Մենք տարածքներ չենք կորցրել. Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են...

16:06

Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստությունը․ 9 անձ ձերբակալվել է

Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստությունը․ 9 անձ ձերբակալվել...

15:44

Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Բալահովիտում համաճարակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը իրականությանը չեն...

15:29

«Ուժեղ Հայաստան»-ը իրազեկման երթ անցկացրեց

«Ուժեղ Հայաստան»-ը իրազեկման երթ անցկացրեց

15:16

Արման Թաթոյանն այսօր քարոզարշավը սկսել է Գոշավանքից

Արման Թաթոյանն այսօր քարոզարշավը սկսել է Գոշավանքից

14:48

Դատախազությունը հաստատեց՝ Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել

Դատախազությունը հաստատեց՝ Արարատի մարզի դատախազը հրաժարական է...

14:23

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա...

14:08

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳՆ

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները....

13:02

Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան

Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի...

12:37

Եկել է ապրելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

Եկել է ապրելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

12:21

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին. Գագիկ Ծառուկյան

Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին. Գագիկ...

12:14

ՀՀ-ն կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

ՀՀ-ն կդառնա տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի...

11:48

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի...

11:22

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել...

11:04

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ դարձած անձը. Նարեկ Կարապետյան

Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով Հայաստանի քաղաքացուն նստեցրեց խաղամոլության` ԱԺ նախագահ...

10:48

Տավուշում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ

Տավուշում անցկացվել են հատուկ տակտիկական...

10:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44