ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայոց բանակի օրը, պատմական էքսկուրս կատարել դեպի Հայոց բանակի կազմավորման ժամանակահատված:
«Այսօր Բանակի տոնն է՝ խորհրդով ու արժեքով եզակի օր Հայոց տոնացույցում, քանի որ եզակի ու անզույգ է բանակի դերը Հայաստան պետության կազմավորման, զարգացման ու հարատևման մեջ:
Հայոց բանակը ծնունդ առավ ծանրագույն 90-ականներին, երբ դրված էր ոչ միայն պետության, այլև հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, և այդ հարցը լուծվում էր ռազմաճակատի գծի ողջ երկարությամբ՝ Օմարի լեռնանցքից մինչև Տավուշի դիրքերը:
Հենց ռազմաճակատում ծնունդ առավ Հայոց բանակը՝ արյունոտ, դժվարին մարտերում, սխրանքով ու անձնազոհությամբ: Հայրենիքին իրենց ուժը, զորությունը, հաճախ կյանքը տվող շինականը, ուսուցիչը, գիտնականը, ուսանողը դարձան բանակ, իսկ համաժողովրդական բանակը չհաղթել չէր կարող: Եվ հաղթեցինք…
1992 թվականի հունվարի 27-ին պաշտոնապես ծնունդ առած հայկական Զինված ուժերը ընդամենը երեք ամիս անց ազատագրեցին անառիկ Շուշի բերդաքաղաքը, ապա և հայոց գերեվարված այլ շեներ ու քաղաքներ՝ ապահովելով Արցախի և Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը:
Այսօր՝ 27 տարի անց Հայոց բանակը շարունակում է լինել և լինելու է մեր ապահովության ու անպարտելիության երաշխավորը, նաև տարածաշրջանի խաղաղության հզոր երաշխավորներից մեկը, որովհետև մեր բանակը ծնվեց հաղթանակի երազանքով, բայց խաղաղության կանչով, որը հարկ եղած դեպքում նաև պարտադրվում է նրանց, ովքեր չգիտեն հաղթանակի գինն ու խաղաղության արժեքը:
Հայոց մեծ ազատամարտի առաջին օրերին ռազմաճակատում, աշխարհազորային ջոկատների հետ ուս ուսի կանգնած էին ոստիկանության ստորաբաժանումները՝ առաջին կանոնավոր զորամասերը մեր նորագույն պատմության մեջ: Եվ զինվորի ու ոստիկանի՝ սխրանքով թրծված զինական եղբայրությունը այսօր էլ շարունակվում է, երբ կողք կողքի սահմանին մարտական հերթապահություն են իրականացնում Հայաստանի Զինված ուժերի և ոաստիկանության զորքերի ստորաբաժանումները: Եվ միասնական սխրանքի այս ավանդույթը միասնական է դարձնում ոչ միայն հաղթանակն ու պատասխանատվությունը երկրի և ժողովրդի համար, այլև Բանակի տոնը, որ բոլորինս է:
Շնորհավորում ենք բոլորիս Բանակի տոնը:
Շնորհավորում ենք հաղթական Զինված ուժերի հերթական տարեդարձը նշող մեր զինակից եղբայրներին և մաղթում ուժ, զորություն ու բարի ծառայություն խաղաղության խրամատներում»,- գրել է նա:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01