Ուզում եմ հիշեցնել տիկին Ղարիբյանին, որ իր գործառույթներից ամենագլխավորը ՀՀ մշակույթի քաղաքականության հայեցակարգ մշակելն է և մշակութային քաղաքականության իրականացումը, մշակույթի զարգացմանը միտված ծրագրերի մշակումը։ Եթե չկա հայեցակարգ և մշակույթի ոլորտը ամորֆ վիճակում է, ապա անհապաղ անհրաժեշտ է այդ դժվարին աշխատանքն իրականացնել։ Եթե չգիտեք ինչպես դա անել կամ չգիտեք թե դա ինչ է, ապա անհրաժեշտ է կանչել ոլորտի պրոֆեսիոնալներին և հարցնել, թե ինչն է մտնում Ձեր պարտականությունների մեջ և ինչը` ոչ, ինչպես կարող եք մշակել ճիշտ քաղաքականություն։ Սկզբի համար նշեմ, որ Ձեր առաջին և ամենակարևոր գործառույթը ՀՀ մշակույթի գործիչների աշխատանքի ազատությունը, ստեղծագործելու համար բարենպաստ հնարավորությունների ստեղծումն է և արտիստների գործունեությանը չխոչընդոտելը։ Եթե չեք կարող նրանց օգնել, ուրեմն մի խանգարեք, և ամեն բան հրաշալի կլինի։ Եթե մինչ հիմա չգիտեք, որ Ֆեյսբուքը քաղաքականություն իրականացնելու և զրպարտանքի վայր չէ, ապա ցավում եմ մեզ բոլորիս համար։ Եթե մինչ հիմա չգիտեք, որ զրպարտելու, սուտ տեղեկություններ տարածելու փոխարեն անհրաժեշտ է նախևառաջ կարդալ և ծանոթանալ եղելությանը, ապա կրկին ցավում եմ մեզ բոլորիս համար։ Քանի որ ՀՀ մշակույթի ոլորտը այսօր այնքան վատ վիճակում է, որ ամեն բան կարգավորվում է ֆեյսբուքյան մակարդակում, ապա ժամանակն է հրաժարական տալ և հանձնվել` ոլորտը փոխանցելով պրոֆեսիոնալներին։ Մի պախարակեք մեր մշակույթի գործիչներին, եթե ընդհանրապես տեղյակ չեք շատ կարևոր հարցերից։ Արտիստի գործունեությունը և ստեղծած արժեքները հարատև են, իսկ ձեր աթոռը` ոչ։ Մինչ օրս այդպես էլ ոլորտի ղեկավարները չկարողացան ընդունել, որ ոչ թե պետք է գործեն ընդդեմ տաղանդավոր արտիստների, այլ հանուն ֆունդամենտալ ծրագրերի իրագործման։ Չմոռանաք, որ դուք մշակույթի ոլորտի այսօրվա պատասխանատուն եք, բայց ոչ այն մշակույթի, որը «տիկին Մակունցն» էր, այլ այն մշակույթի, որը ստեղծվել և ստեղծվում է արվեստագետների, սերունդների և հասարակության ունեցած մշակութային պոտենցիալի արդյունքում, իսկ վերջինիս պահպանման և առաջընթանցի համար անհրաժեշտ է իրականացնել ճիշտ և գրագետ մշակութային քաղաքականություն։
Մշակույթի նախարարության երկարամյա աշխատակից
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44