Երեկվանից մտածում եմ, թե ինչպես շնորհավորեմ Հայոց հաղթանակած բանակի տոնը: Հարցն այն է, որ վերջին շրջանում կատարված որոշ իրադարձությունների և երևույթների ֆոնին, հասարակության մեջ նշմարվում է մի շերտ, որին հասու չեն ոչ այն սրտի թրթիռը, որ զգում է յուրաքանչյուր հայ բանակ, զինվոր, պատերազմ, հաղթանակ ասելիս, ոչ այն մեծարանքը, գնահատանքն ու հարգանքը թե զինվորի, թե մայրերի, առհասարակ ամբողջ հայ ազգի անցած դժվարությունների, ցավի, տառապանքի, արյան, հաղթանակի հանդեպ: Այդ ե՞րբ ստեղծվեց այդ շերտը, ինչպե՞ս պտտվեց մեր ազգային արժեհամակարգի անիվը, որ ոմանք մտածեցին, թե կարելի է վարկաբեկել այն ամենն, ինչ անքննարկելի սրբություն է համարվում, այդ ինչպե՞ս ստացվեց, որ նրանց թվաց, թե հնարավոր է թքել մեր պատմության վրա և թույլատրելի դարձնել պղծել չքննարկվող արժեքները:
Բանակի մասին ամպագոռգոռ բաներ չեմ ուզում գրել, քանի որ յուրաքանչյուր ադեկվատ հայ ընտանիք հոժարակամ պետության առջև կատարել է իր նվիրումը: Ի վերջո, բանակի հանդեպ հարգանքը, նվիրումն ու սերը չի արտահայտվում բառերով, այլ գործողություններով է ապացուցվում. Լինել օրինապահ քաղաքացի, հարգել թափված արյունը և այն մարդկանց, ովքեր կյանք ու տարիներ են նվիրել, որպեսզի մենք այսօր կարողանանք ապահով երկրում բանակի տոն նշել:
Ի վերջո, առանց անցյալի նկատմամբ հարգանք ունենալու չենք կարող ապագա կերտել, հետևաբար շատ կուզենամ, որ այլևս երբեք չլինի այնպիսի մի օր, երբ Հայոց հաղթանակած բանակի, զինվորի, գեներալի, հայ մարդու հարգանքի ու իրոք մեծարանքի արժանի գործողությունների վրա որևէ մեկի մտքով կանցնի թքել կամ փորձել վարկաբեկել... Այդ ժամանակ մենք կարող ենք համարել, որ իրոք արժանի ենք լինել այն հաղթանակած հերոսների հետևորդները, որոնք այսօր պառկած են Եռաբլուրում...
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02