Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է «հանգիստ թողնել» իր երկիրը: Նման կերպ Մադուրոն մեկնաբանել է Վենեսուելայի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցները, գրում է korrespondent.net-ը:
ԱՄՆ-ից վերադարձած վենեսուելացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Մադուրոն անցել է անգլերենի ու հատուկ ուղերձ հղել Թրամփին:
«Դոնալդ Թրամփ, հեղաշրջում Վենեսուելայո՞ւմ: Ո՛չ: Not that way! ...Մի՛ խառնվիր Վենեսուելայի գործերին, hands off Venezuela! Immediately! (Ձեռքերդ հեռո՛ւ Վենեսուելայից, անհապա՛ղ)», - ասել է Վենեսուելայի ղեկավարը:
Նա նաև PDVSA պետական նավթագազային ընկերության դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն անվանել է անօրինական և հայտարարել, որ առաջիկա ժամերին հստակ քայլեր կձեռնարկի սեփական ունեցվածքի պաշտպանության նպատակով:
«Մենք կձեռնարկենք իրավական, քաղաքական, օպերատիվ, տեխնիկական, կոմերցիոն
միջոցներ ԱՄՆ-ում և մեր հայրենիքում Վենեսուելայի շահերի պաշտպանության նպատակով», - ասել է Մադուրոն:
Միևնույն ժամանակ ինքն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ արդեն զրուցել է ԱՄՆ նախագահի հետ:
«Այո, մենք խոսել ենք նախագահի հետ», - հայտնել է վենեսուելական ընդդիմության առաջնորդը:
Ի պատասխան այն հարցի, թե արդյոք նրանք քննարկել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակի ռազմական ճանապարհով լուծման տարբերակը, Գուաիդոն նշել է, որ ինքն այժմ կենտրոնացած է հումանիտար ծանր վիճակում գտնվող մարդկանց խնդրի վրա:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02