Սիրիայի քրիստոնյաները սկսել են վերականգնել Քեսաբ քաղաքում՝ լեռնային Լաթաքիայում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին: Սա հայկական պաշտամունքային կառույց է՝ տարածաշրջանի չորս գլխավոր եկեղեցիներից մեկը: 2014 թվականին զինյալները թալանեցին եւ այրեցին հայկական պաշտամունքային կառույցը: Զինյալները քաղաքը գրավելուց հետո, առաջին հերթին, թալանեցին եւ այրեցին քրիստոնեական եկեղեցիները եւ ոչնչացրեցին ամեն ինչ, ինչը մշակութային եւ պատմական արժեք ուներ: Կառավարական զորքերը երեք ամսից ազատագրեցին քաղաքը: Քաղաք վերադարձած բնակիչները իրենց տները փլատակներում գտան, սակայն սկզբում որոշեցին հենց եկեղեցիները վերականգնել: Վերակառուցման համար գումարները հավաքվեցին ողջ աշխարհից, գրում է «Զվեզդա»-ն: «2014-ին, երբ զինյալները մոտեցան քաղաքին, մենք նախապես տեղեկացանք այդ մասին եւ հասցրեցինք տարհանել բոլոր բնակիչներին եւ նրանք դատարկ քաղաք մտան: Նրանք չխնայեցինք մեր եկեղեցին, ամեն ինչ ավերեցին եւ թալանեցին», - ասել է Մարեկ Զարաթյանը՝ հայական եկեղեցու վանահայրը: Ահաբեկիչները գրեթե մինչեւ հիմքն ավերել են նաեւ եկեղեցու Մշակույթի տունը: Մինչեւ պատերազմը այդտեղ գրադարան է եղել, ինչպես նաեւ մանկական երաժշտական դպրոց: Բնակիչները որոշել են չվերականգնել այս շենքը եւ թողնել որպես զինյալների վայրագության վկայություն:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01