Ընդհանուր առմամբ միանշանակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխություններին և ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելու քննարկումներին:
«Նախարարություն նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակի կամ անուղղակիորեն կուսակցանացվելու է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա կարգավորման արդյունքում իրավապահ համակարգի, ոստիկանության կայունությունը որոշակի պահպանվել է, կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված: «Նախարարը հայեցողական պաշտոն է, կարելի է ցանկացած մեկին նշանակել պաշտոնին: Իսկ որ ոստիկանությունը, ընդհանրապես կառավարության առընթեր մարմինները լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, ես համաձայն եմ»,-ասաց նա:
Վարչապետը աննախադեպ համարեց, որ ԱԱԾ տնօրենը գնացել, մասնակցել է կատարողականի քննարկումներին, քանի որ նախկինում նման դեպք չի եղել: «Քանի որ նախարարությունները պետք է միավորվեն և 12 նախարարության մեջ տեղավորվեն, մենք այս օրենքը ուզում ենք իրականացնել առավել սահուն, անցնցում, դե ֆակտո պրոցեսը մինչև վերջին նյուանսը պլանավորենք, նոր դե յուրե իրականացնենք: Եթե ձեզ թվում է, որ որևէ նախարարություն վարչապետին պակաս ենթակա է, քան ԱԱԾ տնօրենը կամ ոստիկանության պետը, դա սխալ տպավորություն է»,-ասաց նա և նշեց, որ չկա որևէ երկիր, որտեղ նախարարը վարչապետին չի ենթարկվում:
«Այսօր Հայաստանի պետական կառավարման համակարգը թափանցիկ է առավել, քան երբևէ, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ջանք են թափում սրա համար»,-հավելեց նա:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01