ARM | RUS |

2011-ին «Շուշի» ՔԿՀ-ում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի գործով գանգատը ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է և մի շարք հարցեր ուղղել ՀՀ կառավարությանը

31.01.19 | 11:36

Հոգեկան առողջության խնդիրներով բանակ զորակոչված և դասալքության համար 3 տարվա ազատազրկման դատապարտվելուց օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործովգանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019թ. հունվարի 21-ին կոմունիկացրել է:

Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքը:

Գանգատը դեռևս 2015թ. հոկտեմբերի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՄԻԵԴ էր ներկայացրել մահացածի մայրը:

Հայկ Մովսիսյանը հոգեկան առողջության խնդիրներով զինծառայությանը պիտանի է ճանաչվել և զորակոչվել 2011թ. օգոստոսին: Զինծառայության անցնելու հենց սկզբից նա դրսևորել է անհավասարակշիռ վարքագիծ, հայտարարել զորամասը ինքնակամ լքելու մասին, ինքնավնասումներ կատարել: Սակայն զինվորական ղեկավարությունը դրան պատշաճ ուշադրություն չի դարձրել, միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու նրա այդ վարքագծի պատճառները: Ավելին՝ նախ ինքնավնասում կատարելու, ապա դասալքության համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Մինչ այդ՝ 2011թ. նոյեմբերի 3-ին, ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ նա արդեն իսկ զինծառայությանը ոչ պիտանի էր ճանաչվել:

2012թ. նոյեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության համար վստահված զենքով դասալքությունը) նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ի 8-րդ խցում, որտեղ 24քմ տարածքում նրա հետ պատիժը կրել է ևս 7 անձ, նրան մահացած են գտել: Նույն օրը՝ 2012թ. նոյեմբերի 28-ին, ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ Հ. Մովսիսյանի մահվանից 5 ամիս անց՝ 2013թ. ապրիլի 11-ին, դատախազության բողոքարկմամբ վերաքննիչ դատարանը բեկանել է նրան ազատազրկման դատապարտելու վճիռը և արդարացրել:

Ավելի ուշ Վճռաբեկը բեկանել է վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:

2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպանության հասցնելու հանցակազմի բացակայության հիմքով 2012թ. նոյեմբերի 28-ին հարուցված քրեական գործը կարճվել է, բայց Հ. Մովսիսյանի մայրը դրա մասին իմացել է միայն տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցով դատարան ներկայացրած բողոքի քննության շրջանակում: Վարույթն իրականացնող մարմինը մերժել էր մահացածի մոր ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ու Կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ մորը տուժողի իրավահաջորդ ճանաչելու և քննությանը մասնակից դարձնելու մասին: Դրա վերաբերյալ բողոքները ևս դատարանը մերժել էր:

2014թ. հուլիսի 14-ին բողոքարկվել է նաև ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ նախաքննության մարմնի որոշումը: Դատարանում բողոքի քննության շրջանակում Ա. Սաքունցն ու Ա. Զալյանը միջնորդել են՝ ստանալու գործի նյութերը: Չնայած դատարանը բավարարել է միջնորդությունը, բայց գործի նյութերը ամբողջությամբ չեն տրամադրվել, ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդհանրապես չի տրամադրել: Իսկ ամբողջությամբ տրամադրելու միջնորդությունը դատարանն արդեն մերժել է:

Ի վերջո 2014թ. սեպտեմբերի 9-ին գործի վարույթը կարճելու քննիչի որոշման դեմ Ա. Սաքունցի ու Ա. Զալյանի բողոքը դատարանը մերժել է: Վերաքննիչ բողոքի քննության շրջանակում ևս հնարավոր չի եղել ստանալ գործի ամբողջական նյութերը, ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչներն անգամ չեն ներկայացել գործի քննությանը, և կրկին բողոքը մերժվել է:

ՀՀ Վճռաբեկ դատարանն էլ 2015թ. մարտի 20-ին հրաժարվել է վարույթ ընդունել վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոքը՝ պատճառաբանելով, թե դատավարական սխալ առկա չէ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գանգատում Հ. Մովսիսյանի մոր ներկայացուցիչը նշել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ:

Նա նշել է, որ պետությունը չի կատարել Հ. Մովսիսյանի կյանքի նկատմամբ վտանգի խախտման պարտականությունը: Պետության ներկայացուցիչները իմացել են նրա ունեցած առողջական խնդիրների մասին, բայց և այնպես գործուն միջոցներ չեն ձեռնարկել: Ավելին՝ ՔԿՀ-ում նա պահվել է սովորական խցում 7 այլ անձանց հետ միասին՝ առանց հատուկ հսկողության: Բացի դրանից՝ պետությունը պատշաճ քննություն չի իրականացրել ինքնասպանության դեպքի առթիվ, չի ապահովել տուժող կողմի մասնակցությունը գործի քննությանն ու գործի նյութերին հասանելիությունը: Որևէ պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրել նրա նկատմամբ անհիմն քրեական հետապնդման համար: Այսինքն՝ պետությունը արդյունավետ քննություն չի իրականացրել:

2019թ. հունվարի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը ՄԻԵԴ-ից տեղեկացել է, որ գործը կոմունիկացվել է: ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ Կառավարությանը՝ կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացման վերաբերյալ և ՀՀ Կառավարությունից պահանջել գործին առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնց հիման վրա կայացվել է ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշումը:

Մինչ այդ ՄԻԵԴ-ն առաջարկում է դատական փուլին անցնելուց առաջ դիտարկել հաշտությամբ կարգավորման հնարավորությունը:

ՄԻԵԴ ներկայացուցիչը նշել է, որ Դատարանն ընդունել է նոր պրակտիկա, որով վարույթի 1-ին փուլում կողմերին առաջարկում են հաշտության գալ, և միայն դրա անարդյունավետության դեպքում սկսվում է դատական փուլը:

Հաշտության հնարավորության մասին որոշում կայացնելու համար կողմերին տրվել է ժամանակ մինչև 2019թ. ապրիլի 23-ը: Հաշտության անհնարինության դեպքում ՀՀ Կառավարությունը 12-շաբաթյա ժամկետում կներկայացնի գործի վերաբերյալ իր դիտարկումները:


«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու համար

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու...

17:37

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական հագեցվածությունը

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական...

17:24

Նիկոլ Փաշինյանն ու Շավքաթ Միրզիյոևը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ

Նիկոլ Փաշինյանն ու Շավքաթ Միրզիյոևը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների...

16:52

Ամիսներ տևած աշխատանքի արդյունքը․ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող 37-ամյա Մ. Մ.-ն

Ամիսներ տևած աշխատանքի արդյունքը․ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից...

16:38

«Փոխակերպվող տնտեսություն». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է միջազգային 3-րդ գիտաժողովը

«Փոխակերպվող տնտեսություն». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է միջազգային...

16:16

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում

Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական...

16:04

«Ռուսական երկաթուղիների» նախագահը մյուս շաբաթ կժամանի Հայաստան. վարչապետ

«Ռուսական երկաթուղիների» նախագահը մյուս շաբաթ կժամանի Հայաստան....

12:35

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի...

12:15

Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ Խուդաթյան

Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ...

11:12

Մտորելու կարողություն ունեցող մարդը կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է Հայաստանը ներքաշում թուրքական ազդեցության ու գերակայության տակ. Զաքարյան

Մտորելու կարողություն ունեցող մարդը կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է...

11:03

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան...

10:47

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարել

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն...

10:33

Երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ

10:19

Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը

Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի...

10:02

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ...

09:45

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․...

09:22

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

09:02

Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան

Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար....

23:49

Իշխանությունը զբաղված է բոլոր այն մարդկանցով, ովքեր բարձրաձայնում են մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակի մասին.Աբրահամայն

Իշխանությունը զբաղված է բոլոր այն մարդկանցով, ովքեր բարձրաձայնում են մեր երկրում ստեղծված ծանր...

23:34

Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում

Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր...

23:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02