Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի ընդդիմության 35-ամյա առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի հետ՝ շնորհավորելով նրան նախագահի պաշտոնում աշխատանքը սկսելու կապակցությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Հեռախոսազրույցը մեկնաբանել է նաև Գուաիդոն՝ Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգը: Նա կրկին հայտնեց ժողովրդավարության հասնելուն ուղղված մեր աշխատանքին իր լիարժեք աջակցության մասին», - գրել է վենեսուեալական ընդդիմության առաջնորդը:
Հայտնի է, որ կողմերը պայմանավորվել են կանոնավոր կապ պահել:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում չեն դադարում զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի:
Հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմության առաջնորդ, երկրի խորհրդարանի խոսնակ, 35-ամյա Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել: Դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ն ու դաշնակից պետությունները ճանաչել են Գուաիդոյի իշխանությունը: Սակայն Մադուրոն գտնում է, որ Գուաիդոն գործում է Վաշինգտոնի թելադրանքով ու պարզապես այդ երկրի «խամաճիկն» է:
Մադուրոյին իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ պետություններ:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02