Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի հունվար-դեկտեմբերին 5.8 տոկոսով աճել է 2017 թվականի համեմատ: Նախորդ տարվա դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 6.4 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում: 2018թ. հունվար-դեկտեմբերի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 4.5 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը 0.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 18.8 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.6 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.6 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն ավելացել է 8.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 4.3 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-դեկտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.8 տոկոսով (172 հազար 357 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 147 362 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 1.6 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 186 հազար 719 դրամ` աճելով 4 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16.4 տոկոսով, ընդ որում` արտահանումն աճել է 7.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 21.1 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-դեկտեմբերին եղել է 482.99: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01