Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Վրաստանի ներկայացրած հայցն ու Ռուսաստանի իշխանություններին պարտավորեցրել 10 մլն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանին՝ 2006 թվականին երկրից բազմաթիվ վրացիների արտաքսման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: ՄԻԵԴ վճռի համաձայն՝ Վրաստանի ավելի քան 1500 քաղաքացի ՌԴ-ից հարկադրված հեռանալուց շուրջ 13 տարի անց դրամական փոխհատուցում կստանա ռուսական կողմից: Հայտնի է, որ արտաքսված քաղաքացիներից յուրաքանչյուրը կստանա 2000-ական եվրո փոխհատուցում: Մինչդեռ ապօրինաբար ազատազրկված վրացիներին կվճարվի 10 000-15 000 եվրո: Նույնչափ փոխհատուցում կստանան նաև նրանք, ում իրավունքները խախտվել են կալանքի տակ գտնվելու ընթացքում: Նշվում է, որ ՄԻԵԴ-ի վճիռն անբեկանելի է և ենթակա չէ բողոքարկման: Վճռի պատշաճ իրականացմանը հետևում է Եվրոպայի խորհրդի նախարարական հանձնաժողովը: 2006 թվականին Վրաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր ՌԴ գլխավոր հետախուզական վարչության 4 աշխատակից, ի պատասխան դրա Ռուսաստանն այցագրային ռեժիմի խախտման համար սկսել էր զանգվածաբար արտաքսել Վրաստանի քաղաքացիներին: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության՝ այդ ընթացքում արտաքսվել է 4634 վրացի:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02