Մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու, ուժեղացնելու և քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում առավել մեծ ու հաստատուն տեղ զբաղեցնելու համար: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն, ինչ տեղի է ունեցել, չէր կարող տեղի ունենալ առանձին վերցրած խմբի, անհատի, կուսակցության ջանքերով: Սա մեր համազգային ջանքերի արդյունք է, որը մենք կարողացանք ներդնել մեր երկիրը վերափոխման մեծ ճանապարհին դնելու գործընթացում: Մենք համազգային համագործակցության աննախադեպ օրինակ ենք ցույց տվել ապրիլ-մայիս ամիսներին, և, ըստ էության, յուրաքանչյուր հայ իր ներդրումը բերեց այն փոփոխություններին, որոնք տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Փաշինյանը:
Նա ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի ազատ, արդար, օրինական լինելը չի վիճարկվում ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլև Հայաստանի ներսում: «Առաջին անգամ մենք ունեցանք ընտրություններ, որոնց արդյունքները չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանն այսօր առավել մեծ մարտահրավերի առաջ է կանգնած: «Մենք կարիք ունենք քաղաքական փոփոխությունները տրանսֆորմացնելու տնտեսական փոփոխությունների և քաղաքական հեղափոխությունից անցնել տնտեսական հեղափոխության, որպեսզի մեր երկրում մարդկանց սոցիալական պաշտպանվածության, տնտեսական գործունեության և բարեկեցության մակարդակը շարունակաբար աճի: Սա է մեր առաքելությունը: Սա ոչ թե առանձին վերցրած կուսակցության կամ կառավարության անելիք է, այլ համազգային անելիք: Համոզված եմ, որ մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու, ուժեղացնելու և միջազգային հանրության մեջ քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում առավել մեծ ու հաստատուն տեղ զբաղեցնելու համար: Հույս ունեմ, որ մենք իսկապես կկարողանանք օգտագործել մեր ունեցած ներուժը հանուն ազգային նպատակների իրագործման»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ պատրաստ է պատասխանել ներկաների հարցերին:
168.ам
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01