Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հատուկ դասընթաց-քննարկումների շարք Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար:
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ արձանագրելով բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրավասու պետական մարմինների բացթողումները:
«Առաջնահերթ նշանակության հարց է քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկների արժանապատիվ սոցիալական երաշխիքների, նրանց պարբերական վերապատրաստումների համակարգի ներդրումը: Առաջնահերթ է նաև բժիշկների անկախության ապահովումը և ազատությունից զրկված անձանց հետ շփումներում բժիշկ-պացիենտ վստահության վրա հիմնված հարաբերությունների երաշխավորումը»,- նշել է Արման Թաթոյանը:
Առաջիկա օրերի ընթացքում անցկացվող քննարկումների ու դասընթացների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները կներկայացնեն խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները: Կքննարկվեն հարցեր քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական և բժշկական հիմնախնդիրների, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական խորհրդատվության, առողջապահական ծառայությունների կազմակերպման, բժշկական էթիկայի, ինքնասպանությունների կանխարգելման և հացադուլի վարման վերաբերյալ:
Նշենք, որ դասընթաց-քննարկումը կազմակերպվել է «Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի (OPCAT) շրջանակում։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01