Ռուսաստանցիների 45 տոկոսը կարծում է, որ երկիրը շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ: Այդ մասին պարզ է դարձել «Լևադա կենտրոն» վերլուծական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում, փոխանցում է «Эхо Москвы» ռադիոկայանը:
Հայտնի է, որ տվյալ ցուցանիշն ամենաբարձրն է վերջին 12 տարվա ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այդ պաշտոնում գտնվելը հավանության է արժանացնում ռուսաստանցիների 64 տոկոսը:
Մինչդեռ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տվյալներով՝ նախագահի հանդեպ վստահության մակարդակը հասարակության շրջանում նվազել է մինչև 33 տոկոս:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, ВЦИОМ-ն օրեր առաջ հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց Պուտինի աշխատանքը դրական է գնահատում ռուսաստանցիների միայն 62,1 տոկոսը, իսկ վարչապետի ու կառավարության աշխատանքը՝ համապատասխանաբար 35 և 39,5 տոկոսը:
Միևնույն ժամանակ «ФОМ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման տվյալները ցույց են տվել, որ ռուսաստանցիների մոտ 54 տոկոսը վերջին շրջանում դժգոհություն է ունեցել իշխանությունների գործելաոճից: 70 տոկոսն էլ խոստովանել է, որ վերջին ամսում իրենց շրջապատում բավականին շատ են լսել դժգոհություններ ու քննադատություններ՝ կապված իշխանությունների աշխատանքի հետ:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02