Առաջիկա օրերին Վենեսուելան, իրոք, Միացյալ Արաբական Էմիրություններին ոսկի կվաճառի իր Կենտրոնական բանկի պահուստներից: Այս հարցում Ռուսաստանի ներգրավվածության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, Reuters-ին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքերով, փետրվարի վերջի դրությամբ նախատեսվում է ԱՄԷ տեղափոխել, ընդհանուր առմամբ, 29 տոննա ոսկի՝ կանխիկ եվրոյի դիմաց: Վենեսուելայի արժույթին՝ բոլիվարին աջակցելու գործընթացը սկսվել է հունվարի 26-ին երեք տոննա մետաղի առաքմամբ: Գործակալության աղբյուրը նաև տեղեկացրել է, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի օդանավակայանից առաջին խմբաքանակը տեղափոխվել է ոչ մեծ ինքնաթիռով տեղական բեռնափոխադրող Solar Cargo ընկերության կողմից: Նույն ինքնաթիռով փետրվարի 1-ին կտեղափոխվի ևս 15 տոննա, ավելի ուշ նաև մնացած 11 տոննան: Reuters-ը նշել է, որ Solar Cargo-ն հերքել է ոսկու փոխադրումը և անջատել հեռախոսը, իսկ Կոլումբիայում ԱՄԷ-ի դեսպանատունը կամ Կենտրոնական բանկը չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 28-ին Boeing 777 ինքնաթիռը չվերթ է իրականացրել Մոսկվայից Կարակաս և հունվարի 31-ին վերադարձել է Ռուսաստանի մայրաքաղաք: Տեղեկատվություն, թե ինչ կամ ում է փոխադրել օդանավը, չկա: Չվերթն ուշադրության է արժանացել նրանով, որ Ռուսաստանի և Վենեսուելայի միջև, որտեղ շարունակվում է քաղաքական ճգնաժամը, ուղիղ ավիահաղորդակցություն չկա: Առաջ են քաշվել ենթադրություններ, որ հարավամերիկյան երկիր ռուսական վարձկաններ են տեղափոխվել, ինչը սակայն հերքվել է Կրեմլի կողմից: Մեկ այլ վարկածի համաձայն, որը նույնպես չի հաստատվել, այդ ինքնաթիռով նախատեսվում էր 20 տոննա ոսկի արտահանել Վենեսուելայից:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01