Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սպեկն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը միտված է շրջակա միջավայրի պահպանությանը ու վերականգնմանը, թափոնների և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ ընկերության հետ նախարարությունն արդեն ունի արդյունավետ համագործակցության փորձ` ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում և ստորագրվող հուշագրով սկիզբ է դրվում համագործակցության նոր՝ ավելի ընդգրկուն փուլի։ Նախարարը հույս է հայտնել, որ գործընկերության այս օրինակն ավելի մեծ թվով մասնավոր ընկերությունների և գործարար շրջանակների համար պետության հետ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության խթան կհանդիսանա։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության տնօրեն Քրիստոֆ Սպեկը գոհունակությամբ նկատել է, որ ստորագրված հուշագրով ընդլայնվում են բնապահպանական խնդիրների, դրանց թվում նաև թափոնների դեմ պայքարի իրենց միջոցառումները՝ ընդգրկելով Հայաստանի մարզերը և տեղեկացրել է, որ նման բնապահպանական հիմնախնդիրների դեմ նաև սեփական օրինակով են պայքարում՝ վերամշակելով ընկերության ներքին թափոնների 98 տոկոսը։
Թափոնների կայուն կառավարման ուղղությամբ համագործակցության շրջանակներում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը տրամադրել է պլաստիկ շշի համար նախատեսված 25 տարա։ 5 տարա նույն օրը տեղադրվել է Երևան քաղաքի Խաչքարերի պուրակում, իսկ 20-նն առաջիկա օրերին կտեղադրվի Թալին քաղաքում՝ օժանդակելով Բնապահպանության նախարարության նախաձեռնած «Կանաչ Թալին» ծրագրին։ Ընկերությունն իրականացնելու է նաև այդ տարաներում կուտակված պլաստիկի տեղափոխումն ու վերամշակումը։
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
17:09 08.05.26
14:23 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44