Փոքրիկ չինուհին մոր ղեկավարին համոզել է նրան մեկ օրով արձակուրդ տրամադրել, որպեսզի նա կարողանա իր ծննդյան օրը տոնել: 7-ամյա աղջկա նամակը հուզել է ոչ միայն ընկերության նախագահին, այլեւ սոցցանցերի օգտատերերին: Global Times-ը գրում է, որ Սիչուան նահանգի Ցզյանյույից աղջիկը ոչ միայն հասել է իր նպատակին, այլեւ նրա մայրը պարգեւավճար է ստացել: Փոքրիկը գրել է, որ նրա ծննդյան օրը փետրվարի 2-ն է: «Մայրս խոստացել է, որ ինձ կտանի դահուկներով սահելու: Եթե մենք այդ օրը չգնանք, ձյունը կհալվի եւ ես կմեծանամ», - գրել է նա: Պարզվել է, որ երկու տարվա ընթացքում Գարնանային փառատոնի ժամանակ մայրը ոչ մի օր չի հանգստացել: Ընկերության նախագահը նույնպես հուզվել է փոքր աղջկա գրությունից, որ ոչ միայն կատարել է նրա խնդրանքը, այլեւ 150 դոլար պարգեւավճար է տվել որպես լեռնադահուկային հանգստավայր մեկնելու ուղեւորության վճար: «Մայրդ կարող է 5-օրյա արձակուրդ ունենալ՝ քեզ հետ դահուկներով սահելու համար, քանի որ դու արագ ես մեծանում», - աղջկա նամակին ի պատասխան գրել է նա: Օգտատերերը հուզվել են աղջկա նամակից, սակայն ոմանք հարց են հնչեցրել, թե ինչու է մայրը ստիպված եղել աշխատել հանգստյան օրերին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02