Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել. այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա կինը` Զարուհի Մեջլումյանը։
«Միամտաբար հավատում էի, որ Նոր Հայաստանում նեղ խմբային շահերը, հակաիրավականությունը, վերօրենսդրական մեթոդները, բիրտ ճնշումները, մարդուն բանտում թաղելու մասին ստորագրությունները չեն կարող ազդեցություն ունենալ հեղափոխական վարչապետի որոշման վրա: Մտածում էի, որ կնայի փաստերը, կտեսնի, որ Մհերը, անկախ բանտային 23 դժոխային տարիներից, կենսագրության թռիչքային զարգացում է գրանցել՝ իրավաբանի բարձրագույն կրթություն, ընտանիքի կազմում, աշխատանք, 6 գրքի, օրենսդրական առաջարկների հեղինակում, հասարակական ակտիվ վարքագիծ և այլն: Այսինքն՝ այն, ինչը պիտի իրականում քննության նյութ դառնար ներման պարագայում, ըստ ներման մասին օրենքի»,–գրել է նա:
Զարուհի Մեջլումյանի կարծիքով` Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու վարչապետի որոշման վրա ազդել են մի քանի գործոններ` այդ թվում «մեկ կենտրոնից կառավարվող ֆեյսբուքյան դատաստանը» և տուժող ճանաչված Աղաջանովների ընտանիքի բարձր հասարակական դիրքն ու հավաքված ստորագրությունները։
Նա արձանագրել է, որ իրենց իրավունքի խախտումները սկսվել են այն պահին, երբ ներման հանձնաժողովից դռնփակ քննարկվող հարցն ապօրինի հասանելի է դարձել այդ գործընթացի կողմ չհանդիսացող ընտանիքին։
«Իրավունքը որևէ մեկը չի նվիրում, իրավունքը ցանկացած ժամանակ նվաճել են: Մենք կնվաճենք մեր իրավունքները: Կհանդիպենք Մհերի արդարացման դատավճռի օրը»,–գրել է նա:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44