Փետրվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:10-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Սամվել Պապյանը իր վարած Skoda մակնիշի K 808 UA 777 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Պապյանը, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 53-ամյա Արթուր Պապյանը, 18-ամյա Արթուր Պապյանը և 45-ամյա Գոհար Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վթարից որոշ ժամանակ անց՝ ժամը 22:30-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վթարի հետ կապված իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 3-ամյա Մարինե Պապյանը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու Թալինի հիվանդանոցի բժիշկները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44