Քաղցկեղի հիվանդացության մակարդակով հանրապետությունում առաջին տեղում շարունակում է մնալ Գեղարքունիքի մարզը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ում 2018 թվականին 60 հազար հետազոտություն է իրականացվել: «Կրծքագեղձի հետազոտության է ենթարկվել 21 հազար 329 կին, որոնցից 1575-ի մոտ արձանագրվել է կրծքագեղձի քաղցկեղ, 1139-ի մոտ էլ նախաքաղցկեղային փուլ էր»,-ասաց նա:
Խաչանուշ Հակոբյանը մտահոգիչ համարեց անցած տարի տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման դեպքերը: «154 տղամարդ ենթարկվել է մամոգրաֆիկ զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է քաղցկեղի 12 դեպք»,-հավելեց նա:
Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ 3131 վահանաձև գեղձի հետազոտության արդյունքում 1212-ի մոտ բարակ ասեղային ասպիրացիա ենք կատարել, որի արդյունքում 400 այցելուի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: «Գինեկոլոգիական զննության է ենթարկվել 16 հազար 90 կին, 38-ի մոտ արգանդի վզիկի քաղցկեղ, 56-ի մոտ նախաքաղցկեղային վիճակ է եղել»,-ասաց կենտրոնի տնօրենը՝ հորդորելով յուրաքանչյուր տարի այցելել բժշկի՝ հետազոտության, նույնիսկ գանգատներ չունենալու դեպքում:
Հակոբյանն ընդգծեց, որ քաղցկեղը հայտնաբերման վաղ փուլում, կամ նախաքաղցկեղային փուլում, բուժվում է հեշտ, և այս պարագայում մարդկային կյանքը փրկվում է:
«Պետք է փաստեմ, որ նոր սերունդը շատ ավելի ուշադիր է առողջության նկատմամբ»,- ասաց նա:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժնի պետ Հովհաննես Վարդևանյանն էլ հավելեց, որ քաղցկեղի դեմ պայքարը թիմային աշխատանք է, և այդ հիվանդության կանխարգելումն ու բուժումը ևս թիմային աշխատանքի արդյունք է: «Հայաստանը բավական ներուժ ունի՝ քաղցկեղի հետ կապված վերջնական և ճիշտ ախտորոշում կատարելու համար»,- նշեց բանախոսը
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01