Պետք է ուշադիր լինենք, որ պետությունից չվերածվենք ինչ-որ կազմակերպության շահերի սպասարկման օբյեկտի
Երևի թե քչերը գիտեն, որ Ջորջ Սորոսն առաջին անգամ ԽՍՀՄ տարածք, այսպես ասած, ներթափանցել է 1983 թվականին և ստեղծել «Մշակութային նախաձեռնություն» («Культурная инициатива») հիմնադրամը: 16.05.1988-ին Սովետական մշակութային հիմնադրամը, Սովետական խաղաղության հիմնադրամը և Սորոսի հիմնադրամը համաձայնագիր են կնքել՝ «Մշակութային նախաձեռնություն» հիմնադրամը ստեղծելու կապակցությամբ: Այս հիմնադրամը ֆինանսավորել է հազարավոր գիտնականների, ուսուցիչների, տարբեր մասնագետների ամբողջ ԽՍՀՄ տարածքում:
Սորոսն իր հեղինակած «Հիմնադրամ Ռուսաստանի համար, ինչ է եղել և ինչ է լինելու» գրքում մանրամասն ներկայացնում է, թե ինչ բանակցություններ է ունեցել Սովետական Ռուսաստանի ղեկավարության հետ, պատմում է, թե ինչպես էր փորձում բաց հասարակություն ստեղծել ԽՍՀՄ տարածքում: Ի դեպ, Սորոսը հետխորհրդային տարածաշրջանում ամենահաջողվածը համարել է Ուկրաինայում ստեղծած իր ցանցը, որը ներառում է ՀԿ հատվածը, իրավապաշտպաններ, ԶԼՄ-ներ և այլն: Բոլորս գիտենք, թե ինչ և ինչպես եղավ Ուկրաինայում, ինչպես նաև դրա հետևանքներն էլ են հայտնի:
Սորոսի հիմնադրամն այնքան խորն ու տարածված արմատներ ունի ամբողջ աշխարհում՝ այդ թվում հետխորհրդային տարածաշրջանում, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս կամ այն պետությունը խուսափել դրա ազդեցությունից: Գուցե հենց այդ պատճառով է, որ ՌԴ-ում օրենք ընդունվեց, որի համաձայն օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպությունները դիտարկվում են՝ որպես լրտեսներ: Սա գուցե ծայրահեղական մոտեցում է, բայց մյուս կողմից, երբ ուսումնասիրում ես և հասկանում, թե ինչ հսկայական ցանցի մասին է խոսքը, այլ ելք չի մնում:
Հաշվի առնելով այն, որ Սորոսի հիմնադրամի առաջին հայացքից մարդասիրական գաղափարների համար արվող գործողությունները հետապնդում են բացառապես բիզնես շահ՝ սա փաստում է նաև հենց Սորոսն իր հարցազրույցներում, հոդվածներում, շատ կարևոր է վերահսկման մեխանիզմներ մշակել, եթե չենք ցանկանում, որ ինչ-որ կառույցների բիզնես շահերը վեր դասվեն մեր պետական շահերից: Ի վերջո, ինչքան էլ բարդ լինի, պետք է ընդունենք այն փաստը, որ կապիտալիստական աշխարհում պետական շահերը միշտ էլ ստորադասվում են տրանսազգային կորպորացիաների շահերին, հետևապես ներկայիս Հայաստանում բոլորս պետք է մաքսիմալ ուշադիր լինենք, որպեսզի պետությունից չվերածվենք ինչ-որ կազմակերպության շահերի սպասարկման օբյեկտի:
Այս համատեքստում շատ կարևոր է ամեն կերպ թույլ չտալ տարբեր հիմնադրամներից սնվող կազմակերպությունների, փորձագետների մուտքը պետական կառույցներ, նրանք ուղղակի չպետք է ազդեցություն ունենան կարևոր որոշումներ կայացնելու գործընթացի վրա:
Հ.Գ. Ժողովրդավարությունն էլ չպետք է շփոթել ազգային անվտանգության բացակայության հետ, ի վերջո պետք չի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել)
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14