Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Բանկի ներկայացուցիչները քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր են առաջարկել, մասնավորապես էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման ծրագրերին օժանդակության վերաբերյալ:
Քաղաքապետը կարևորել է էլեկտրական տրանսպորտի զարգացումը՝ նշելով դրա մի շարք առավելությունները, այդ թվում՝ բնապահպանական խնդիրների լուծման տեսանկյունից:
Անդրադառնալով մետրոյի նոր կայարանի կառուցմանը՝ քաղաքապետը նշել է, որ այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում միջազգային տարբեր կառույցների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ ծրագիրն իրագործելու նպատակով:
Քաղաքապետը նշել է, որ վերգետնյա էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրումը կարող է ընթանալ նաև տրանսպորտային բարեփոխման ծրագրի իրագործմանը զուգահեռ:
ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային ծրագրերի իրականացմամբ մասնակից դառնալ Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրին՝ ակնկալելով նաև պետության մասնակցությունը գործընթացին:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02