Թուրքիան խստորեն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխանցում է CNN Turk-ը:
Նա նշել է, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» մասին պնդումները «ոչ մի իրավական հիմք չունեցող, պատմական փաստերին հակասող քաղաքական սուտ են»:
Քալընի խոսքով՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցածն «ընդհանուր ցավ» է, և Թուրքիան շարունակելու է աջակցել պատմական դեպքերն այդ տեսանկյունից ներկայացնող և «բարի նպատակներ» հետապնդող նախաձեռնություններին:
«Ոչ ոք չի կարող մեղադրել Թուրքիային չիրագործած մեղքի համար և բիծ թողնել մեր պատմության վրա: Իր երկրում քաղաքական խնդիրներ ունեցող հարգելի Մակրոնի՝ օրակարգը փրկելու ջանքերից դրդված պատմական իրադարձությունները քաղաքական շահարկումների ենթարկելու քայլը մերժում և խստիվ դատապարտում ենք», - ասել է Էրդողանի խոսնակը:
Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել է դեռ ամիսներ առաջ, երբ կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում:
Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - նշել է Մակրոնը Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:
Թուրքական մամուլը Ֆրանսիայի նախագահի նման որոշումը որակել էր «սենսացիոն, սադրիչ և սկանդալային»:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02