Հանդիպումների ժամանակ չի եղել լուծման որեւէ տարբերակի պարտադրանք: Այս մասին, «Արցախպրես»-ին հայտնել է Արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ Արցախ կատարած այցի ժամանակ ընդլայնված քննարկումներ է ունեցել Արցախի իշխանության ներկայացուցիչների եւ շարժման ակտիվիստների հետ, որտեղ, իբր, փորձել է Արցախին պարտադրել գնալ միակողմանի զիջումների: Սամվել Բաբայանը տվել է նաեւ Ռազմիկ Պետրոսյանի անունը՝ նշելով, որ նա, մասնակցելով այդ քննարկումներին, որեւէ կերպ չի հակազդել:
Այս առնչությամբ, ռազմիկ Պետրոսյանն ասել է. «Սամվել Բաբայանը պարզաբանումների համար խորհուրդ է տվել դիմել նաեւ ինձ՝ որպես այդ քննարկումների մասնակցի: Հաշվի առնելով խնդրի նրբությունն ու հասարակական հնչեղությունը՝ կարեւոր եմ համարում ներկայացնել այդ քննարկումների ընդհանուր բովանդակությունը:
Նախեւառաջ, հանդիպումների ժամանակ չի եղել լուծման որեւէ տարբերակի պարտադրանք: Հայաստանի Հանրապետության նախագահը պարզապես խոսել է Ադրբեջանի տեսակետի եւ պահանջների մասին: Մենք էլ մեր հերթին հնարավորություն ենք ունեցել նրան ներկայացնելու մեր տեսակետը հակամարտության կարգավորման տարբերակների եւ գործընթացի վերաբերյալ:
Ես ունեմ հակամարտության կարգավորման իմ տեսլականը, որն առհասարակ փոփոխության չի ենթարկվել: Դեռեւս 1995 թվականին ես հրատարակել եմ մի գիրք՝ «Զինադադար, պատերազմ, խաղաղություն» վերնագրով, որն, ի միջի այլոց, հասանելի է նաեւ համացանցում: Այնտեղ ես նշել եմ, որ Արցախը պետք է ունենա ընդարձակ սահման Մայր Հայաստանի եւ Պարսկաստանի, ինչպես նաեւ, բնական է, Ադրբեջանի հետ: Կարծում եմ՝ սրանով շատ բան է ասված:
Դիմելով Սերժ Սարգսյանին՝ ես ասել եմ հետեւյալը. «Այստեղ նստած է Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, մեր պետական այրերը, շարժման ակտիվիստները: Խոսելով սահմանների եւ կարգավիճակի մասին՝ ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի: Մենք մի սանտիմետր անգամ մեր սահմանը փոփոխության չենք ենթարկելու առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, որը պետք է պաշտոնապես ընդունվի եւ ճանաչվի միջազգային հանրության կողմից: Իսկ մեր կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախցին իր երկիրը տեսնում է կա՛մ որպես անկախ պետություն, կա՛մ Մայր Հայաստանի հետ վերամիավորված»:
Խոսելով Հայաստանի եւ Արցախի վրա հնարավոր ճնշումների գործադրման մասին՝ ես ընդգծել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան եւ ազգովի զինվենք մեր երկիրը պաշտպանելու համար: Ընդ որում՝ այստեղ ես չափազանց կաեւորում եմ մեր ժողովրդի միասնականությունը եւ միշտ օրինակ եմ բերում 1988 թվականը, երբ հենց այդ աննախադեպ միասնականության շնորհիվ է, որ մենք հաղթեցինք: Ի միջիայլոց, այդ ժամանակ եւ՛ Սերժ Սարգսյանը, եւ՛ Սամվել Բաբայանը, մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հաղթանակների կերտման գործում, եղել են միասին:
Ուզում եմ եզրափակել հայտնի խոսքերով. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»», - ասել է Ռազմիկ Պետրոսյանը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01