2020 թվականին նախագահական և խորհրդարանական ընտրություններ են սպասվում Արցախում, բայց մինչև այդ, 2019 թվականին Արցախում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
Նա նշեց, որ դեռ վաղ է խոսել սպասվող ընտրություններից, քանի որ ընտրապայքար դեռ չի սկսվել, թեկնածուներն էլ հստակ հայտնի չեն:
Խոսելով Արցախի ներքաղաքական զարգացումներից` Իշխանյանն անդրադարձավ վերջին շրջանում այնտեղ տեղի ունեցած կադրային փոփոխություններին: «ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնից ազատվելը և այս հանգրվանում որոշակի փոփոխություն մտցնելը, չեմ կարծում, թե անհրաժեշտություն էր: Սակայն ՊԲ հրամանատարի փոփոխությունը ներքաղաքական զարգացումների վրա որևէ անդրադարձ չի ունեցել: Լևոն Մնացականյանը բոլորիս կողմից հարգված գեներալ է, իր փառապանծ ուղին է անցել, բայց նա քաղաքական գործընթացների մեջ չի եղել»,- ասաց նա:
Նա իր խոսքում նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ներքին քաղաքական ցնցումներ են եղել նաև Արցախում: «Հայաստանյան իրադարձությունների ֆոնից` իշխանափոխությունից հետո որոշակի փոփոխությունների պահանջ առաջացավ նաև Արցախում: Սակայն հիմա Արցախի քաղաքական կյանքը շարունակում է իր բնականոն ընթացքը և որևէ առումով խոր ազդեցություն չեղավ: Այնուհանդերձ կան որոշ մտահոգություններ` ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված: Հայաստանի նոր իշխանությունների կողմից որդեգրած նոր քաղաքականությունը կարող է իր անդրադարձն ունենալ հիմնախնդրի վրա, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ներքին քաղաքական ցնցումներ են եղել նաև Արցախում»,- ասաց նա:
Մեր ճշտող հարցին` ի՞նչ մտահոգությունների մասին է խոսքը, նա պատասխանեց, որ խնդիրն այն քաղաքական մեսիջների մեջ է, որ ստանում են տարբեր ձևաչափերի հանդիպումներից, ինչպես նաև որոշակի զարգացումներից:
«Իմ մատնանշած մտահոգություններով է պայմանավորված այն հանգամանքը, որ իմ հարազատ կուսակցությունը` «Դաշնակցությունը», Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի` որպես իրավական փաստաթղթի առկայության անհրաժեշտությունը օրակարգ մտցրեց: Եվ թերևս մեր բաց թողած քաղաքական պահերին մենք պետք է կարողանանք նոր իրավիճակ և նոր պահ ստեղծելու հնարավորություն տալ: Արդեն անհրաժեշտ է ռազմաքաղաքական այդ դաշինքը գործնականի վերածել, տրամաբանական ավարտին հասցնել գործընթացը»,- նշեց նա:
Ըստ Դավիթ Իշխանյանի` այդ մտահոգությունները միշտ էլ եղել են, բայց վերջին շրջանում ավելի են խորացել: «Մտահոգությունները նախկինում էլ են եղել` կապված մադրիդյան սկզբունքների, կազանյան փաստաթղթի հետ: Այդ մտահոգություններն ավելի խորացան 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո: Ապրիլյան իրադարձությունները մեզ հուշեցին, որ անհրաժեշտ է որոշակի կոնկրետ և գործնական քայլեր ձեռնարկել: Գուցե նոր իշխանությունների հետ հույսեր էինք փայփայում, որ ազգային շահերից բխող գործնական քայլեր կձեռնարկեն, բայց ցավոք սրտի, կարող եմ ասել` այդ քայլերը չենք տեսնում և նաև կան որոշակի մշուշոտ պատկեր և մշուշոտ քաղաքական զարգացումներ»,- եզրափակեց նա:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03