Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին: Ուլտրա ազգայնական ու խիստ պահպանողական ուղղվածություն ունեցող այս կուսակցության առաջնորդը առաջարկել է արտաքսել «Հայաստանից Թուրքիա եկած անլեգալ աշխատող հայերին»: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դեսթեջին մասնավորապես ասել է. «Այսօր Հայաստանից ապօրինի կերպով մեր երկիր եկած և այստեղ ստամոքս լցնող 100000 հայ է ապրում: Ասում եմ՝ սրանց արտաքսենք: Սրանք մի կողմից Թուրքիայի դեմ լոբբինգ են իրականացնում, մյուս կողմից էլ մենք կերակրում ենք նրանց»:
Ազգայնամոլ գործիչը ասել է նաև, որ «Հայոց ցեղասպանությունը սուտ է», և եթե անգամ ամբողջ աշխարհն էլ միավորվի, չեն կարող ստիպել իրենց ընդունել այն:
Դեսթեջին «չի զլացել» նաև Ֆրանսիայի հասցեին ոչ բարեկամական ու մեղադրական հայտարարություններ հնչեցնել.
«Դու նախ քո արած ցեղասպանությունների համար պատասխան տուր: Ալժիրում 2 մլն մուսուլմանի մահվան պատճառ ես դարձել, դու Ռուանդայի զինված հեղաշրջմանն ես աջակցել, դրա հետևանքով 800 հազար մարդ է մահացել: Դու նախ դրանց պատասխանը տուր: Դուք դեռ երեկ, Քանունիի (Օսմանյան կայսրության սուլթան 1520-1566թթ.) փեշերը համբուրելով, նրանից օգնություն էիք խնդրում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։
«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, ինչպես նայել պատմությանը, որն առաջիններից մեկը դատապարտեց 1915թ.-ի հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը 2001թ.-ին, երկար պայքարից հետո, օրենքով ճանաչեց այն ու ապրիլի 24-ը հաջորդ շաբաթների ընթացքում կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,-ասել է Մակրոնը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02