Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում շինարարության ոլորտի զարգացման միտումներին և կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ:
Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շինարարության ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունի: «Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում, և դա ենթադրում է, որ այն իր հետևից պետք է բերի որոշակի աշխուժություն նաև շինարարության ոլորտում: Բացի այդ, մենք շատ լուրջ ծրագրեր ունենք նաև կապված Հայաստանում ջրամբարաշինության ակտիվացման հետ, որովհետև դա մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մենք պետք է կարողանանք լրջագույն ջրային ռեսուրսներ կուտակել՝ մեր կայուն զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լիճը, ի վերջո, հանգիստ թողնելու համար:
Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ պլաններ ունենք, որովհետև ենթակառուցվածքի այն շմակարդակը, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, մտահոգվելու տեղիք է տալիս, և մենք այդ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների մակարդակը և որակը էականորեն բարձրացնելու խնդիր ունենք: Հույս ունեմ, որ այսօր կքննարկենք այն բոլոր խնդիրները, որ կան շինարարության ոլորտում, որպեսզի այս բոլոր ուղղություններով մեր հետագա աշխատանքի համադրության և սինխրոնիզացման խնդիրը լուծենք», - ասել է կառավարության ղեկավարը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, ինտեգրված կադաստրային համակարգի ներդրմանը, տեղական ընկերությունների խթանմանը, շինարարության ոլորտի օրենսդրական և գնագոյացման մեխանիզմներին, գործող նորմատիվային բազային առնչվող և մի շարք այլ հարցերի: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև վարչապետ Փաշինյանի նշած ոլորտներում համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղություններով ծրագրերի հնարավորությունները:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտում ընթացակարգերի շարունակական բարելավումը, ինչը կխթանի մեր երկրում կառուցապատման գործընթացը և կնպաստի նաև «Doing business»-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավմանը:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել ներկայացված առաջարկությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նման ձևաչափով հանդիպումները հաճախակի կազմակերպելու վերաբերյալ:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
14:23 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44