Եվրամիությունը կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում. մշակված ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի և Տավուշ: Դրանք բազմաբնույթ են և ներառում են տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ: ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի նաև հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ նշեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հայաստանի կառավարության հետ Եվրամիությունը կնքել է այսպես կոչված «շրջանակային» համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսված են հիմնական ուղղությունները, որոնցով Եվրամիությունը պետք է Հայաստանին աջակցություն տրամադրի, և որոշ ժամանակ անց կհատկորոշենք կոնկրետ այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարություն հետ համատեղ իրականացնում ենք Հայաստանի 3 հյուսիսային մարզերում: Հուսով եմ որ լավ գաղափարներ, լավ ծրագրեր կներակայացվեն»,-նշեց դեսպանը՝ կարևորելով հենց այդ մարզերի բնակչության կողմից ներկայացվող ստեղծարար ծրագրերը:
Եվրամիության կողմից տրամադրվող գումարի մեծ մասը ուղղվելու է բիզնես գաղափարների ֆինանսավորմանը՝ մասնավորապես, փոքր բիզնես ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետևաբար, ակնկալում ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ. խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք նախաձեռնել ենք նաև ֆինանսավորում այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք սկսել ենք. օրինակ՝ դահուկային և բրդի վերամշակման կենտրոնների ծրագրերը»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:
Եվրամիությունը կշարունակի նաև աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունն, անշուշտ, պահանաջում է հանրության կողմից աջակցություն և՛ ինստիտուցիոնալ, և՛ օրենսդրական կառույցների առկայություն»,- ընդգծեց Սվիտալսկին:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02