Փետրվարի 17-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքում տեղի կունենա ՏԻՄ ղեկավարի արտահերթ ընտրությունները:
Magnis.news զրուցակիցն է Մալիշկա համայնքի համայնքապետի թեկնածու, անկուսակցական Գարիկ Նազարյանը:
-Պարո՛ն Նազարյան, մեր զրույցի սկզբում կխնդրեմ ներկայացնեք` ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել:
-2002 թվականից աշխատել եմ Եղեգնաձորի Ոստիկանության բաժանմունքում, այնուհետև 2010 թվականին աշխատանքային ուղիս շարունակել եմ Եղեգնաձորի անձնագրային բաժանմունքում իսկ 2013 թվականից մինչ օրս աշխատում եմ Եղեգնաձորի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում` որպես տարածքային բաժնի պետ:
-Ի՞նչպես որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:
-Մեր գյուղի բնակչության պահանջն էր, որ ես համաձայնեցի առաջադրել իմ թեկնածությունը: Բացի այդ երկրում տեղի ունեցավ քաղաքական կարևոր իրադարձություն`հեղափոխություն, փոխվեց ամեն ինչ և այժմ յուրաքանչյուր սրտացավ ու գործունյա քաղաքացի կարող է` իր համայնքի բարօրության համար առաջադրել իր թեկնածությունը:
-Ի՞նչ խնդիրներ ունի այսօր համայնքը և ընտրվելու պարագայում, ո՞ր խնդիրներն եք առաջնահերթ կարգավորելու:
-Կան բազում խնդիրներ, համայնքի համար առաջնային խնդիրն ոռոգման ջրի խնդիրն է, նույնիսկ ունենք
հողատարածքներ, որոնք մնում են անմշակ: Ճանապարհների խնդիրն նույնպես շատ կարևոր է, ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անբարեկարգ է, ժամանկ առ ժամանակ միայն խճապատում են, որը խնդիրը չի լուծում: Նաև ունենք համայնքի որոշ հատվածների գիշերային լուսավորության խնդիր, որն իր հերթին առաջնային է համայնքի համար: Ծրագրային առումով առաջնային լուծում կտրվի վերոհիշյալ՝ ոռոգման ջրի, ճանապարհների ասֆալտապատման , գիշերային լուսավորությանը, բարեկարգման և համայնքային նշանակության այլ խնդիրներին:
Գյուղի տնտեսական զարգացման առումով պետք է զարկ տանք գյուղատնտեսության (խաղողագործության), անասնապահության ճյուղերի զարգացմանը, պետք է փորձենք դրանց համար նպաստավոր պայմանների ստեղծել, ինչպես նաև ամեն ինչ անենք, որպեսզի մեր համայնքում տուրիզմը զարգանա, քանի որ մեր համայնքն ունի պատմամշակութային հարուստ ժառանգություն:
Ընտրվելու պարագայում պատրաստ եմ համայնքում առկա խնդիրները հասցնել նվազագույնի, պետք է ծառայեմ իմ ժողովրդին և փորձեմ արդարեցնել ինձ վստահված քվեն:
-Արդեն մեկնարկվել է քարոզարշավը, ի՞նչպես կգնահատեք Ձեր շանսերը:
-Շատ ակտիվ քարոզարշավ ենք անկացնում, հանդիպումներ ենք ունենում համայնքի բնակիչների հետ` քննարկում ենք առկա խնդիրները և փորձում գտնել այդ խնդիրների հնարավոր լուծման եղանակները:
Իսկ իմ և թեկնածուների միջև կարծում եմ ձևավորված է առողջ մրցակցություն: Մենք բոլորս նույն գյուղից ենք և մեկս մյուսին լավ ճանաչում ենք:
-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:
-Միասին զարգացնենք մեր համայնքը, ահա այս կարագախոսով առաջնորդվում եմ:
-Պարո՛ն Նազարյան, և վերջում, Ձեր կոչը ընտրողներին:
- Համագյուղացիներիս կոչ եմ անում գնան ընտրության և կատարեն բաց և թափանցիկ ընտրություն ` ընտրելով իրենց համայնքին արժանի համայնքապետ:
Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03