Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովն այսօր քննարկեց հանձնաժողովի տեղակալի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկեցին խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի թեկնածությունը:
Սակայն մինչ բուն քվեարկության անցնելը ելույթ ունեցավ հանձնաժողովի տեղակալի թեկնածու Հովիկ Աղազարյանը։
«Շատերը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում են արտառոց մի բան, բայց հեղափոխությունը հնի ժխտումն է: Իսկ մեր հեղափոխության ժամանակ ամեն ինչ չէ, որ ժխտվել է: Այո՛, կոռուպցիան գլխատված է, ու այս մասով որևէ մեկը չի կարող անհանգստություն ունենալ, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաները թաթախված են կոռուպցիայի մեջ»,- ասաց նա։
Աղազարյանը նաև կարևորեց երկպալատ խորհրդարանի կազմավորումը, որտեղ ներկայացված կլինեն սփյուռքի գաղթօջախները, Հանրային խորհուրդը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչները․ «Պալատը պետք է տարին մեկ անգամ հավաքվի ու ունենա վերահսկողական ֆունկցիաներ»,-շարունակեց նա։
Ըստ պատգամավորի՝ առաջնային է վարկային կազմակերպությունների խնդիրը, որոնց տրամադրած տոկոսները երբեմն 300 տոկոսի են հասնում: Նա առաջարկեց հայտնաբերել վերոնշյալ դեպքերն ու անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներին ազատել այդ հարկերից:
«Նման մի օրինակ արդեն եղել է, ու ներվել են հարկերը»,- մտահոգություն հայտնեց պատգամավորը:
Հանձնաժողովի փոխնախագահի հարցը քվեարկության դրվեց, Աղազարյանն ընտրվեց միաձայն: Հաստատվեց նաև հանձնաժողովի աշխատակարգը։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02