SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում «ձախ ոտնաթաթի հրազենային վնասում, նավակային ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Գոյունյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Միշա Թադևոսյանն է, ով վնասվածքը ստացել է Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ կայանված ВАЗ 2121 մակնիշի 35 XN 111 համարանիշի ավտոմեքենայի սրահում իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը Մ. Թադևոսյանը լիցքաթափելիս է եղել և պատահաբար արձակվել է կրակոց։ Զենքը, որով կրակոցն արձակվել է, որպես պարգևատրում՝ Մ. Թադևոսյանին տվել է ՀՀ նախին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։ Փաստի առթիվ քննիչ Ազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/02/11/1117154/
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01