ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի հատուկ ծառայությունները համատեղ կերպով օգնել են իրանցի միջուկային ֆիզիկոսին թաքնվելու նպատակով Մեծ Բրիտանիա, ապա ԱՄՆ ներգաղթել, գրում է Express-ը:
Պարբերականի տվյալներով՝ դեռևս 2018թ.-ի հոկտեմբերին ծրագրված գործողությունն իրականացվել է Ամանորի նախօրեին:
Խոսքը 47-ամյա գիտնականի մասին է, որը տեղեկություններ ունի Իրանի միջուկային ծրագրի մասին: Գիտնականով առաջինը հետաքրքրվել են իսրայելական հատուկ ծառայությունները՝ «Մոսադը», որի աշխատակիցները տղամարդուն դուրս են բերել երկրից և զրուցել հետը, որից հետո նրան բրիտանական հետախուզական գաղտնի ծառայություններին են հանձնել (MI6), որտեղից էլ գիտնականին ԱՄՆ են ուղարկել:
Պարբերականի աղբյուրի հավաստմամբ՝ հատուկ ծառայությունները պարզել են, որ Իրանն այնուամենայնիվ պահպանում է 2015թ. միջուկային համաձայնագրի կետերը և չի զարգացնում միջուկային ծրագիրը: Փախստական ֆիզիկոսը հայտնել է նաև Ղոմ քաղաքից 240 կմ հեռավորության վրա տեղակայված երկու ձեռնարկության մասին, որոնք գործարքի լիակատար ձախողման դեպքում կծառայեն որպես այլընտրանքային տարբերակներ:
Նշվում է, որ գիտնականը երկար տարիներ աշխատել է Իսրայելի համար: Ենթադրվում է, որ նա մասնակցություն է ունեցել 2012թ.-ին իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետ Մուստաֆա Ահմադի Ռոշանի սպանությանը: Պարբերականի տվյաներով՝ պատասխանատվության ենթարկվելու վախից է, որ տղամարդը ցանկացել է լքել Իրանը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02