ARM | RUS |

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով Մելբուռնում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն և ճաշկերույթ

11.02.19 | 17:44

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով փետրվարի 10-ին Մելբուռնում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն և ճաշկերույթ: Ճաշկերույթին ներկա էին թեմի հոգևոր սպասավորներ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի թեմական և ծխական խորհուրդների անդամներ, Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչներ, բարերարներ և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդունելության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա շքախմբին ողջունեցին թեմական խորհրդում Մելբուռնի ներկայացուցիչ տիար Ժակ Հոդագործյանը և Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանը: Հովվապետական այցի առիթով ավստրալահայության անունից իր երախտագետ զգացումները և որդիական սերը Հայոց Հորը փոխանցեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը` վերստին ընդգծելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը սփյուռքի համայնքներ մեծ խանդավառություն և նոր լիցքեր է հաղորդում հայրենիքից հեռու բնակվող հայորդիներին: Պաշտոնական ճաշկերույթի ավարտին մելբուռնահայությանն իր պատգամն ու օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը: Նորին Վեհափառությունը նշեց, որ այցի ընթացքում ունեցած հանդիպումները, միասնական աղոթքը Սիդնեյի և Մելբուռնի հավատավոր հայորդիների հետ, կազմակերպված միջոցառումները անհուն ուրախություն և քաջալերություն պարգևեցին իրեն` ընդգծելով, որ կրկին զգաց իր հոգևոր և ազգային արժեքների, իր ինքնության, մայր հայրենիքի և Սուրբ Էջմիածնի հանդեպ ավստրալիաբնակ մեր ժողովրդի սերը, որը միավորում է համայն հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի: «Արդարև, որտեղ էլ ապրում է մեր ժողովուրդը՝ հայացքն ուղղված է դեպի իր հավատքի ակունքը՝ Սուրբ Էջմիածինը և իր բնօրրան հայրենիքը, որտեղ Արարատի հայացքի ներքո ձևավորվել է իբրև ժողովուրդ և ապրել հազարամյակները իր պատմության: Ասում են՝ հայերի ամենասիրած նկարները Արարատի և Մայր Տաճարի պատկերներն են: Եվ դա ճշմարտություն է ու բնական է, քանի որ այդ պատկերները նաև մեր ժողովրդի հոգում են՝ իբրև դրոշմ մեր ինքնության, հոգևոր և ազգային մեր արժեքների, որոնք միավորում են մեզ մայրցամաքից մայրցամաք, համախմբում եկեղեցիների գմբեթների ներքո ու ազգային կյանքի մեջ: Որքան էլ տարբեր երկրներում մեր ժողովրդի զավակները տարբեր մտածողության, կրթության ու դաստիարակության կրողն են, նրանց մեջ բաբախում է սիրտը հայկականության, կոչնակը ազգային ինքնության: Իրոք, ի՞նչն է այստեղ բնակվող հայորդուն մղում ամենօրյա իր հոգսերից բացի մտածելու մայր հայրենիքի դժվարությունների մասին, հայրենիքում կամ սփյուռքի մեկ այլ համայնքում բնակվող իր ազգակցի կարիքների մասին, եթե ոչ մեր ժողովրդի լուսավոր գալիքի տեսիլքը, հոգևոր և ազգային արժեքների կարևորության գիտակցումը և որպես ազգի ու Եկեղեցու զավակ՝ որդիական պատասխանատվությունը: Սիրելիներ, քրիստոնյա և ազգային մեր ինքնությունը պահպանելու այդ ներքին կոչնակն է ամենուր ղողանջել հայ համայնքի ունկերին՝ առաջնորդելով հաճախ զրկանքների գնով ձեռնամուխ լինելու նախ եկեղեցու կառուցմանը և ապա կողքին՝ հայկական դպրոցի հաստատմանը, որպեսզի երաշխավորվի հավատքի և ազգային ոգու հարատևությունը: Տասնամյակներ առաջ այս օրհնյալ երկրում հաստատված հայորդիները, ձեր հայրերն ու մայրերը, նույնպես իրենց սրտի ձայնին ունկնդիր, իրենց հոգու մղումով ստանձնեցին ազգաշեն այդ առաքելությունը, որի շնորհիվ աշխարհի այս մասում նույնպես վեր հառնեցին հայկական եկեղեցիներ և ազգային հաստատություններ, հռչակվեց նաև՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու թեմը, որի հիսնամյակը լրացավ 2018 թվականին: Սիդնեյում նոր Առաջնորդարանի բացումը նաև ընծա է այդ հոբելյանին, հոգևոր և ազգային կյանքը զորացնելու հրավեր ողջ ավստրալիաբնակ հայ համայնքին», - ասաց Հայոց Հայրապետը` ընդգծելով, որ այցի ընթացքում գոհունակությամբ ականատեսն եղավ համայնքի գովարժան ձեռքբերումներին: Նորին Սրբությունը հաստատեց, որ քաջատեղյակ է նաև այսօրվա հրամայականներին և նաև հայորդյաց նվիրյալ ջանքերին, որոնցով, ինչպես ողջ սփյուռքը, ջանում են հաղթահարել ազգային ինքնության, մայրենի լեզվի ու արժեքների պահպանության մարտահրավերները: «Ժամանակը, արդարև, ավելին է պահանջում, առավել ջանքեր, համախմբում: Մենք կարիքն ունենք ազգային և եկեղեցական կյանքի մեջ մեր ժողովրդի զավակների առավել ներգրավման, ազգային միասնականության ամրապնդման և լավատես հոգով ներշնչուն գործունեության ծավալման: Հայրապետիս հորդորն է, սիրելիներ, որ ամուր հավատքով ու վառ հույսով նախանձախնդիր մնաք ձեր եկեղեցական և ազգային կյանքի հանդեպ: Շարունակեք պայծառացնել ձեր համայնքը, ձեր զավակներին դարձրեք աշակերտներ Ավետարանի, որպեսզի լինեն Աստծո օրհության ու շնորհների ներքո և կառուցեն իրենց երջանիկ կյանքը: Նրանց կրթեք եկեղեցասիրությամբ, հայրենասիրությամբ, որպեսզի մեր ժողովուրդը որդոց որդի շարունակի կրել հոգում՝ որպես նվիրական խորհուրդ, Արարատի ու Սուրբ Էջմիածնի պատկերը և հոգևոր ու ազգային իր արժեքներով իրագործի իր իղձերը և կերտի իր ապագան», - ասաց Հայոց Հայրապետը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության և ի սեր հայրենիքում և սփյուռքում հոգևոր և ազգային կյանքի զորացման ծավալվող ամենօրյա գործունեության: Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև հայրենիքում ընթացող փոփոխություններին և զարգացման հեռանկարներին` կարևորելով այդ գործընթացում սփյուռքի համայնքների ներդրումը, որպեսզի հայրենիքով միավորված՝ բարձրանա ազգային մեր կյանքը ի սփյուռս աշխարհի: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայկազուն Սրբազանին, նրան լծակից հոգևոր սպասավորներին՝ ժողովրդի հոգևոր կյանքի հանդեպ դրսևորած նախանձախնդրության համար, նաև բարձրորեն գնահատեց թեմական խորհրդի, եկեղեցական վարչությունների անդամների, ազգային կառույցներում ներգրավված հայորդիների նվիրյալ ծառայությունը ի նպաստ թեմական ու համայնքային կյանքի պայծառության: Հայրապետական օրհնության արժանացավ նաև ճաշկերույթի կազմակերպիչ հանձնախումբը: Վերջում Վեհափառ Հայրը աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Տերը Իր ամենախնամ Աջի հովանու ներքո խաղաղության ու բարօրության մեջ պահի Ավստրալիան և այստեղ բնակվող մեր ժողովրդի զավակներին, պայծառ՝ մեր եկեղեցիները, մեր ազգային հաստատությունները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց, որ Երկնավորը խաղաղ պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, հավատքով ամուր՝ մեր ողջ ժողովրդին ի սփյուռս աշխարհի և օրհնի բոլոր ջանքերը ի սեր հայոց կյանքի առաջընթացի ու բարգավաճման, Եկեղեցու հավետ պայծառության:


Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ Խուդաթյան

Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը․ Դավիթ...

11:12

Մտորելու կարողություն ունեցող մարդը կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է Հայաստանը ներքաշում թուրքական ազդեցության ու գերակայության տակ. Զաքարյան

Մտորելու կարողություն ունեցող մարդը կտեսնի, թե Նիկոլի կառավարությունն ինչպիսի հեզությամբ է...

11:03

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան...

10:47

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարել

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն...

10:33

Երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Երթևեկության համար փակ կլինեն մի շարք փողոցներ

10:19

Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը

Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի...

10:02

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ...

09:45

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ

Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․...

09:22

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

09:02

Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան

Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար....

23:49

Իշխանությունը զբաղված է բոլոր այն մարդկանցով, ովքեր բարձրաձայնում են մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակի մասին.Աբրահամայն

Իշխանությունը զբաղված է բոլոր այն մարդկանցով, ովքեր բարձրաձայնում են մեր երկրում ստեղծված ծանր...

23:34

Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում

Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր...

23:03

Հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը չի դադարեցվելու

Հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը չի...

19:03

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման...

15:22

Փաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել

Փաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ...

15:04

Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է...

12:26

Արաբկիրում վթարային ջրանջատում է

Արաբկիրում վթարային ջրանջատում է

12:09

Արթուր Դանիելյանին հրավիրել են Քննչական կոմիտե

Արթուր Դանիելյանին հրավիրել են Քննչական կոմիտե

11:49

Սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ով. Պապոյան

Սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ով....

11:35

Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին․ «Դա գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է»

Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին․ «Դա գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02