Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը չլարել ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, այլ նպաստել խաղաղ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
«Ն.Փաշինյանը չպետք է լարի իրադրությունն իր հայտարարություններով, այլ ընդհակառակը, պետք է նախադրյալներ ստեղծի հակամարտության կարգավորման գործում արդյունքի հասնելու համար, ինչն ընգծվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում», - «Интерфакс-Азербайджан»-ին ասել է Լ. Աբդուլլաևան:
Նա նշել է, որ Ադրբեջանի համար անընդունելի են հայկական կողմի մեղադրանքները Բաքվի «ագրեսիվ հռետորաբանության» և բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխելու փորձի վերաբերյալ:
«Մի կողմից, նա խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ պայմանների ստեղծման կարևորության մասին, մյուս կողմից՝ փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը՝ փորձելով մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության» համար, իբր, երկիրը բնակչությանը նախապատրաստում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Ճշմարտությունն այն է, որ խոսքը ոչ թե Ադրբեջանի «ագրեսիվ հռետորաբանության», այլ Հայաստանի ագրեսիվ գործողությունների մասին է», - ասել է Լ.Աբդուլլաևան:
Լ. Աբդուլլաևան հայտարարել է, որ մինչ օրս Հայաստանի ղեկավարության հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում տարածաշրջանի խաղաղության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
«Որքան շուտ Հայաստանի վարչապետը հասկանա, թե ինչ օգուտներ կբերի հակամարտության կարգավորումը տարածաշրջանին և հատկապես իր երկրին, այնքան շուտ նա կկարողանա իրականացնել Հայաստանի բնակչությանը տված «տնտեսական հեղափոխության» վերաբերյալ խոստումը», - հավելել է Լ.Աբդուլլաևան:
Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ ագրեսիվ հռետորաբանության մասին հարցին, ասել էր, որ Ադրբեջանում առավել հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։
11:12
11:03
10:47
10:33
10:19
10:02
09:45
09:22
09:02
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02